Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Քա­ղա­քա­ցու մեկ օրը. իսկ ո՞ւմ են պատ­կա­նում մնա­ցած 364 օրե­րը

SOCIETY

Կառավարությունը երեկ ընդունեց Քաղաքացու օր նշանակելու մասին որոշման նախագիծը: Այսպիսով, ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Ըստ կառավարության հիմնավորման, առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օր:

Խոսքը, բնականաբար, անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխության արժևորման մասին է։ Կասկած չկա, որ կառավարության որոշումը շուտով կդառնա խորհրդարանի կողմից ընդունված օրենք, սակայն այս պարագայում առաջանում են մի քանի հարցեր, որոնք իսկապես պարզաբանման կարիք ունեն։ Աշխարհի մի շարք քաղաքակիրթ երկրներում իրադարձությունների պատմականությունը, դրանց նշանակությունն արժևորվում է տարիներ անց, երբ հուզականությունն ու էյֆորիան, սուբյեկտիվիզմն իրենց տեղը զիջած են լինում ավելի սթափ գնահատականներին, վերլուծություններին, ի վերջո՝ հնարավոր է դառնում կոնկրետ իրադարձությունը դիտարկել հետևանքների հարթության վրա։ Հիշենք, թե մեր աչքի առաջ ինչպես արժևորվեցին ու արժեզրկվեցին բազմաթիվ տոներ, ստեղծվեցին նոր ավանդույթներ, կործանվեցին հին կուռքեր։

Այս առումով՝ այնքան էլ ճիշտ չէ, որ թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկ տարի հետո օրենսդրորեն արժևորվում է այդ իրադարձությունը, մանավանդ, երբ դա անում է այն իշխանությունը, որը ձևավորվել է այդ հեղափոխության արդյունքում։ Այստեղ ակնհայտորեն առկա է քաղաքական սուբյեկտիվիզմի գործոնը. ի վերջո, իրադարձություններն արժևորվում, հիշատակման արժանի են դառնում ոչ թե պետական որոշումներով, այլ հանրային գիտակցության մեջ։ Ու այս համատեքստում խիստ սկզբունքային է, թե թավշյա հեղափոխության տարեդարձը մեր հասարակությունն ինչպես կնշի ոչ թե մեկ, այլ, ենթադրենք, հինգ կամ տասը տարի հետո։

Մյուս կողմից՝ անցած տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը խորհուրդ ուներ, որի մասին անընդհատ հիշատակում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իշխանությունը վերադարձվել է քաղաքացուն, նա է այս երկրի տերը։ Այլ խոսքով՝ քաղաքացու օր պետք է լինեն տարվա բոլոր օրերը, ու այս դեպքում տարակուսելի է, թե ինչո՞ւ է կառավարությունը սահմանափակում Հայաստանի քաղաքացիների տոնական տրամադրությունները, արժևորված զգալու նրա ցանկությունները։

Հերթական անգամ գործ ունենք իշխանության՝ հեղափոխությունը ֆետիշացնելու փորձերի հետ։ Մնացին թանգարանն ու արձանները: Սակայն երբեք չպետք է մոռանանք, որ մարդկանց կյանքը տոնական է դառնում ոչ թե օրացույցով, այլ անվտանգ ու բարեկեցիկ կյանքով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank