Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Առավել խոցելի իրավիճակում հայտնվել է Հայաստանը

INTERNATIONAL NEWS

forbs.ru-ն «Թույլ օղակը. արդյո՞ք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ» վերնագրով հոդվածում գրում է, որ ներկայումս Սպիտակ տանը պրագմատիկ վարչակազմ է նստած, որի արտաքին քաղաքականությունը խիստ հաշվարկված է: Թրամփի կողմից ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը հստակորեն սահմանում է երկու հիմնական ուղղություն` Չինաստան և Ռուսաստան: Ամերիկյան կողմի կարծիքով, Պեկինն ու Մոսկվան այն ուժերն են, որոնք ձգտում են խաթարել գոյություն ունեցող համաշխարհային կարգը (այսինքն, միաբևեռ աշխարհը, որը ղեկավարվում է ԱՄՆ-ի կողմից): Հարվածները Ռուսաստանի ուղղությամբ կլինեն մշտական, իսկ նրանց ուժն ու ինտենսիվությունը կաճեն օր օրի: Հնարավոր է, որ կարճ ժամանակ անց Մոսկվան ստիպված լինի մտածել նաև իր դաշնակիցներին օգնելու մասին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն: Իրավիճակի բարդությունը հասկանալու համար բավական է ուշադրություն դարձնել այն բանի վրա, թե ինչ բարդ պայմաններում են հայտնվել անգամ ԱՄՆ-ի՝ եվրոպական և ասիական դաշնակիցները: Հին աշխարհի առաջատար երկրներում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում անհանգստացած են «նեովիլսոնյան» տրանսատլանտիկ ծրագրերից և փորձում են խաղալ անկախ խաղ, ինչը հանգեցնում է Սպիտակ տան կոշտ արձագանքին: Նմանատիպ իրավիճակ է նկատվում Ասիայում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներ Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ հարաբերություններում: Թրամփը պարզապես առաջ է մղում ամերիկյան բացառիկությունը ուժի օգտագործմամբ, կամ, ավելի պարզ, բայց հասկանալի բանաձևով՝ «կլինի այնպես, ինչպես մենք ենք ասում»: «Պատժամիջոցներ կիրառելու միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդման մասին» օրենքը թույլ է տալիս ԱՄՆ-ի կառավարությանը և Կոնգրեսին պատժամիջոցներ կիրառել ոչ միայն Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի, այլ նաև երրորդ երկրների նկատմամբ: Այս օրենքի ընդունումը հուշել է Մոսկվայի դաշնակիցներից շատերին՝ սկսել աստիճանաբար մերձենալ Վաշինգտոնի հետ` հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու համար: Ղազախստանի կողմից արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում (քննարկվում է ամերիկյան ռազմական ապրանքների անցման համար Կասպից ծովի բացումը) և անգամ Բելառուսի առաջնորդն է հայտարարել ԱՄՆ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին: Այս իմաստով առավել խոցելի իրավիճակում հայտնվել է Հայաստանը՝ Անդրկովկասում Մոսկվայի միակ ռազմավարական դաշնակիցը, որի տարածքում առկա է ռուսական ռազմաբազա: Վերջին շրջանում հայկական փորձագիտական հանրությունը սկսել է քննարկել ԱՄՆ-ի կողմից Երևանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը: Հնարավո՞ր է արդյոք դա: Իհարկե, հնարավոր է: Այստեղ առանցքային խնդիրը շոշափելի պետական օրակարգի բացակայությունն է հայ-ամերիկյան հարաբերություններում: Երկրներին իրար կապող միակ կամուրջը խոշոր հայ համայնքն է, որը աշխատում է ոչ թե հայոց պետականության դիրքերի լոբբինգի համար, այլ 1915-1923 թվականներին իրականացված ցեղասպանության ճանաչման գաղափարի շուրջ: Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմերը ընդունում էին այն բարդ աշխարհաքաղաքական դասավորվածությունը, որտեղ հայտնվել էր այդ փոքրիկ անդրկովկասյան հանրապետությունը (արևմտյան և արևել յան սահմանները փակ են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից): Այսօր իրավիճակն այլ է: Տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական ռազմավարական խնդիրը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ կանխարգելման համակարգի ստեղծումն է: Այդ համատեքստում Վաշինգտոնը կուժեղացնի Վրաստանին, որոշակիորեն նաև Ադրբեջանին: «Կրկնակի զսպման» հայեցակարգը, որը թուլացնում է Մոսկվայի և Թեհրանի աշխարհաքաղաքական մանևրելիությունը, ակտիվորեն կյանքի է կոչում ազգային անվտանգության խորհրդատու Ջոն Բոլթոնը: Բացի այդ, ամերիկյան «արծիվները» շահագրգիռ են վերացնել հակամարտությունների գոտիներում զենքի մատակարարումը արգելող բոլոր սահմանափակումները: Այս ուղղությամբ խոչընդոտ է հանդիսանում «Ազատությանն աջակցելու մասին» 1992 թվականին ընդունված օրենքի 907-րդ հավելվածը, որը արգելում է ԱՄՆ-ի կառավարության ցանկացած աջակցություն Ադրբեջանին: 907-րդ հավելվածի լիակատար վերացման պարագայում կսկսվի Վաշինգտոնի և Բաքվի միջև ինտենսիվ ռազմատեխնիկական համագործակցություն: Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում կողմերը մեծ թվով բարձր մակարդակի հանդիպումներ են ունեցել, այդ թվում՝ պաշտպանության նախարարների մակարդակով: Նման ինտենսիվությունը խոսում է միջպետական հարաբերությունների շատ բարձր կարգավիճակի մասին: Հայկական զինված ուժերը Սիրիա ուղարկելու մասին որոշումը և Թեհրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ պատրաստ է իրանական գազ ավելի շատ գնել և այն տարանցել երրորդ երկիր, չէին կարող դրականորեն ընկալվել ամերիկացիների կողմից: Սա հատկապես վերաբերում է իրանական հարցին: ԱՄՆ-ը, որպես բնական գազի արտադրության համաշխարհային առաջատար, շահագրգռված է արգելափակել ինչպես ռուսական, այնպես էլ իրանական էներգետիկ նախագծերը: Վաշինգտոնը տեղյակ է եվրոպացիների ցանկությանը` բարելավել հարաբերությունները Իրանի հետ և ստանալ էժան էներգետիկ ռեսուրսներ: Այնուամենայնիվ, ամերիկացիները ցանկանում են, որ իրենց դաշնակիցները, որոնց անվտանգությունը երկար ժամանակ ինքն ապահովել է իր հարկատուների հաշվին, գնեն իր գազը՝ անկախ նրանից, թե որքան թանկ է այն: Եվ նման նուրբ իրավիճակում, երբ ԱՄՆ-ը փորձում է փակել իրանական խցանը, հայկական կողմը խոսում է Թեհրանին փրկօղակ նետելու իր պատրաստակամության մասին: Այսպիսին է առնվազն «արծիվների» ընկալումը: Արդյո՞ք վերջիններս կասկածի տակ կդնեն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցի անհրաժեշտությունը: Իհարկե, ոչ: Նման գործողությունները`առաքելություն Սիրիա և հայտարարություններ Իրանում, այլևս Երևանի համար մանևրելու տեղ չեն թողնում, և արդեն խոսել ռազմավարական հավասարակշռության ընտրության մասին, անհնար է, և մնում է միայն ռուսական և իրանական կողմերի հետ երկխոսության խորացումը: Հատկանշական է, որ նմանատիպ քայլերով Հայաստանի նոր իշխանությունները, որոնց հաճախ մեղադրում են արևմտամետ լինելու մեջ, ցանկանում են իրենց արտաքին քաղաքականության կանխատեսելիությունը և ավանդական ռազմավարական գերակայությունը պահպանել Մոսկվայի օգտին: Ինչպե՞ս դա կընկալվի, դժվար հարց է: Բայց մի բան պարզ է` աշխարհագրական գերության մեջ գտնվող երկու միլիոն բնակիչ ունեցող երկիրը չի կարող իրականացնել միջազգային քաղաքականության փորձարկումներ և այն օգտագործել որպես վարկանիշային բոնուսներ ձեռք բերելու գործիք: Արդյունքը կարող է անշրջելի լինել, և պատժամիջոցները այն ամենասարսափելին չեն, որը կարող է տեղի ունենալ

Կամո Խաչիկյան

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield