Ուտրեխտում հարձակում իրականացրած թուրք հրաձիգին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել
INTERNATIONAL NEWSՆիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում ահաբեկչական շարժառիթներով զանգվածային սպանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել մարտի 18-ին տրամվայի ուղևորների դեմ իրականացված հարձակման հիմնական կասկածյալ, Թուրքիայի 37-ամյա քաղաքացի Գյոքմեն Թանըշին, որին ձերբակալել էին հարձակումից ժամեր անց:
Ինչպես հայտնում է DW.com-ը, Թանըշը դատարանի առաջ կկանգնի մարտի 22-ին: Քննիչները պարզում են, թե արդյոք հրաձիգը գործել է միայն ահաբեկչական շարժառիթներով, թե առաջանորդվել է նաև արմատական գաղափարախոսությամբ և անձնական խնդիրներով:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի տրամվայներից մեկում անհայտ անձը կրակ էր բացել ուղևորների ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



