Լոռիում Վրաստանի քաղաքացին մեծ բեռնատարով շրջվել է
SOCIETYԼոռու մարզում, մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Մալխասի Գաբելիան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած Scania մակնիշի KV 157 VK բեռնատար կցորդիչով ավտոմեքենայով կողաշրջվել է։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարները, որոնք փորձում են ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան վրամբարձ կռունկների միջոցով դարձի բերել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



