Հաղթանակը ինձ նոր ուժեր կտա. Արոնյանը աշխարհի չեմպիոնին հաղթելու մասին
SPORTՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կարծիքով, աշխարհի չեմպիոնի հետ պարտիայում տարած հաղթանակը նրան ուժ կտա:
«Ես երջանիկ եմ, որ հաջողվեց գեղեցիկ պարտիա խաղալ նախորդ անհաջող խաղից հետո: Հաղթանակը ինձ նոր ուժեր կհաղորդի: Ինձ հաջողվեց բարելավել Կարլսենի հետ անձնական հանդիպումներիս ընդհանուր հաշիվը»,- ասել է Արոնյանը:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Նորվեգիայի թիմին: Առաջին խաղատախտակի վրա Արոնյանը գերազանց հանդես եկավ և պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Հաղթանակ տոնեց նաև Հրանտ Մելքումյանը: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սերգեյ Մովսիսյանը` պարտվեց: Հայաստան-Նորվեգիա` 2,5-1,5:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



