Ապրիլի 7-ն՝ առանց պարգևավճարի
POLITICS«Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում աշխատողները բավականին տխրել են. մտահոգություններ կան, որ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ պատգևատրումներ չեն լինելու: Բանն այն է, որ նախկինում, որպես կանոն, ապրիլի 7-ի կապակցությամբ պարգևավճարներ էին լինում, ընդ որում՝ ոչ միայն կանանց: Իսկ հիմա իշխանությունները, հատկապես Ամանորին տրված խոշոր պարգևավճարների առաջացրած հանրային աղմուկից հետո, չեն պատրասվում նորից ընկնել հանրության «կատոկի» տակ: Պետական աշխատողները տեղեկություններ ունեն, որ գերատեսչությունների ղեկավարների մեծ մասն ուղղակի այս անգամ խուսափելու է պարգևավճարներ տալ, բացառությամբ գուցե նրանց, որոնք եռամսյակային պարգևատրում մարտին չեն տվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



