Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


«Նա­յում են բյու­ջե­ին՝ գու­մա­րը քիչ է լի­նում, կա­նա­չա­պա­տումն էլ՝ էժան»

VIDEO

Այսօր համապետական շաբաթօրյակ-ծառատունկ է անցկացվում: Նախատեսվում է 5000 ծառ տնկել: Գովելի նախաձեռնություն: Ծառատունկն ավանդական բնույթ է կրում Հայաստանում, դա նորամուծություն չէ: Սակայն կարևոր է նկատի ունենալ մեկ կարևոր հանգամանք. ծառատունկն ինքնանպատակ չպետք է լինի: Միայն ծառ տնկելը բավարար չէ, պետք է համապատասխան խնամք, ոռոգում, հակառակ դեպքում՝ ինչպես նախկինում, հիմա էլ մի քանի ամսից նոր տնկված ծառերն ուղղակի կչորանան: Բնապահպան, «Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ծառերի խնամքը կարևոր խնդիրներից է. «Տեսնում ենք, որ հանրային տարածքներում խնամք գրեթե չկա: Աղբը թողնում են, չեն հավաքում, ծառերը բավական վատ վիճակում են», - ասաց բնապահպանը:Տիկին Զարաֆյանը նշեց, որ իրենք ոռոգման խնդրի հետ կապված ունեն միայն պաշտոնական տվյալներ. Ունենք շատ ավելի լուրջ խնդիրներ. ծառահատում՝ ամեն տեղ, նոր կառուցապատում: Սրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Արդյունքում ունենք կրճատված կանաչ տարածքներ: Բացի դա, որոշ դեպքերում մեծ ծառերի փոխարեն տարածքները կանաչապատում են տարբեր ծաղիկներով, ինչը գեղեցիկ է, սակայն չի կատարում քաղաքի համար հիմնական՝ «թոքերի» դերը: Քանի որ որոշ դեպքերում տարածքներ են սեփականաշնորհվել, ունենք հանրային տարածքների կրճատում: Երբ ասում են այսքան հեկտարի վրա պետք է կանաչապատում անել, պարզ չէ, թե որտեղ պետք է արվի, ամեն տեղ շենք-շինություն է, ամեն ինչ արդեն կառուցապատված է, և ուղղակի տեղ չկա նորմալ կանաչապատում իրականացնելու համար: Ահա սրանք են հիմնական մեծ հարցերը», - ասաց բնապահպանը: Վերջինս ընդգծեց, որ առավել պրոբլեմային տարածքներից է Երևանի կենտրոնը՝ Օպերայի տարածքը, Օղակաձև այգին և այլն: Նրա խոսքով, Հաղթանակի այգու և դրա հարակից տարածքում ծառերն ուղղակի վերացել են: «Դա ուղղակի տարբեր օբյեկտներով զբաղեցված տարածք է: Կանաչապատ կորսված տարածքների մեջ տեղ են զբաղեցնում նաև Դալմայի այգիները: Այնտեղ հիմա էլ ծրագրեր կան կառուցապատում իրականացնելու՝ չվերականգնելով որևէ տարածք: Այս տարածքն ընդհանրապես մնաց առանց կանաչի: Նորքի զանգվածներում էլ նույն խնդիրն ունենք: Չեմ կարծում, թե հնարավոր է միլիոնավոր դոլարներով կառուցված շինություններն ապամոնտաժել: Սա ելք չի լինի: Ուղղակի պետք է անօրինական ձևով կառուցապատողներին ստիպել, որ նրանք կանաչապատեն և կարգի բերեն այն վայրերը, որոնք համարվում են ոչ պիտանի տարածքներ», - ասաց Զարաֆյանը: Ծառերի ընտրությանը, ըստ բնապահպանի, պետք է ուշադրություն դարձնել, սակայն այստեղ առաջ է գալիս հարցի ֆինանսական կողմը: «Ծառերի տեսակների ընտրությունը կապված է ֆինանսի հետ: Մեզ մոտ կանաչապատման ժամանակ օգտագործում են շատ էժան և ոչ որակյալ ծառատեսակներ: Մինչդեռ նախկինում՝ խորհրդային տարիներին, Երևանում եղել են թանկարժեք և լավ ծառերի տեսակներ, որոնք քաղաքի համար անհրաժեշտ դերը կատարում էին: Իհարկե, հիմա չենք կարող համեմատել առաջվա կանաչապատումը ներկայի հետ: Երբ Երևանում գիտնականների խումբը ստեղծեց բուսաբանական այգին, նրանք մասնակցեցին նաև քաղաքի կանաչապատման ծրագրին: Նրանց խորհրդով են շատ ծառեր տնկվել, հաշվի է առնվել, թե ինչպիսի դերակատարություն պիտի ունենա ծառերից յուրաքանչյուրը՝ թթվածնի մատակարարման, օդի մաքրման հետ կապված: Հիմա զրկվել ենք այդ կանաչապատումից: Շատ դեպքերում, երբ հարցը վերաբերում է կանաչապատմանը, ոչ թե հաշվի են առնվում այս գործոնները, այլ ուղղակի նայում են բյուջեին՝ գումարը քիչ է լինում, կանաչապատումն էլ՝ էժան: Մյուս կողմից էլ Երևանում թե՛ ոռոգման, թե՛ խմելու ջրի համակարգերը շատ վատ վիճակում են, որոշ դեպքերում երկար տարիներ չեն վերանորոգվել», - եզրափակեց մեր զրուցակիցը:

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR