Գիտնականները սովորել են արյան կաթիլով որոշել քաղցկեղային ուռուցքի առկայությունը
SOCIETYԳիտնականների միջազգային խումբն ստեղծել Է նոր թեստ, որը թույլ Է տալիս արյան մեկ կաթիլով գրեթե 100 տոկոս ճշգրտությամբ որոշել մարդու օրգանիզմում քաղցկեղային ուռուցքի առկայությունը: Այդ մասին, ասված Է Cancer Cell-ում հրապարակված հոդվածում:
Շվեդիայի, ԱՄՆ-ի եւ Նիդեռլանդների մասնագետները թեստ են ստեղծել թրոմբոցիտների ռիբոնուկլեինային թթվի (ՌՆԹ) անալիզի հիման վրա՝ քաղցկեղի հայտնաբերման եւ դասակարգման համար: Արյան նմուշ վերցնելով 283 մարդուց՝ գիտնականները թեստի միջոցով տարբեր ձեւերի քաղցկեղ են հայտնաբերել 228 հոգու մոտ:
Կլինիկական անալիզների հետ գիտական տվյալների համեմատումը ցույց Է տվել, որ նոր թեստի ճշգրտությունը կազմում Է 96 տոկոս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



