Մեր մոլորակի 6 ամենավտանգավոր արահետները (լուսանկարներ)
LIFEԷլ Կամինո Դել Ռեյը (El Caminito del Rey), կարելի է ասել, որ ամենավտանգավոր արահետն է աշխարհում: Դրա երկրորդ անվանումը Փոքրիկ թագավորական արահետ է (The King’s little pathway): Այն գտնվում է Իսպանիայի El Chorro կիրճում՝Մալագայի մոտակայքում:

![el-caminito-13[6]](http://i1.wp.com/www.pure-t.ru/wp-content/uploads/2015/06/el-caminito-136.jpg?resize=750%2C463)
Հուաշան արահետ
Հուաշան արահետը գտնվում է Չինաստանում: Այն աշխարհում հայտնի է «մահվան կածան» անվանումով:


Չինական դպրոցական արահետ
Դպրոցական արահետը գտնվում է 1524 մետր բարձրության վրա: Դրա լայնությունը կես մետրից ավելի չէ: Ամեն օր դպրոցականները հեռավոր գյուղերից գնում են այդ արահետով դպրոց:


Ռոժե Վեյրանդ, Ֆրանսիա
Վիա Ֆերրատան տերմին է, որը կիրառվում է պրոֆեսիոնալ ալպինիստների կողմից ու նշանակում է , դժվար անցանելի հատվածներ՝ հարդարված հատուկ սարքավորումներով, հեշտացնելու վտանգավոր անցումը: Ֆրանսիան ավելի քան 120 վիա Ֆերրատայի հայրենիքն է: Ռոժե Վեյրանդը բարդ ու վտանգավոր երթուղու լավ օրինակ է:


Էբենալպ արահետ
Ժամանակի միջով հետ գնալը Էբենալպի նախապատմական քարայրներով, անմոռանալի փորձ է երիտասարդների ու տարեցների համար:

Մոհեր, Իռլանդիա
Այստեղից դեպի Ատլանտյան օվկիանոս բացվում է ամենահրապուրիչ տեսարաններից մեկը: Մարդը, ով հայտնվում է այդտեղ, ոչնչով պաշտպանված չէ, ու վտանգը դարանակալում է նրան ամեն քայլի:






