Ադրբեջանում բնակելի շենքում պայթյուն է որոտացել
INTERNATIONAL NEWSՊայթյունը որոտացել է Ադրբեջանի հյուսիսում գտնվող բնակելի շենքում. տուժել է 4 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով հանրապետության ԱԻՆ-ին:
«Ադրբեջանի Գաբալինյան շրջանում գտնվող բնակելի շենքում պայթյուն է որոտացել: Դեպքի հետեւանքով տուժել է չորս մարդ: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը որոտացել է չորսհարկանի շենքի նկուղում կենցաղային գազի արտահոսքի հետեւանքով»,-հաղորդում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ պայթյունի հետեւանքով փլուզվել է շենքի հատակը, իսկ պատերին առաջացել են ճաքեր:
«Հրդեհ չի բռնկվել: Դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն»,-պարզաբանում է նախարարությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



