Երևան-Արմավիր ավտոճանապարհին ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
SOCIETYShamshyan.com-ը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը, ժամը 19:30-ի սահմաններում 28-ամյա Գևորգ Խոյեցյանն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի 35 CR 377 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Աղբյուրի փոխանցմամբ` վարորդ Գ. Խոյեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



