Բոտսվանայի բնակիչը տիկնոջ հետ վեճից հետո ինքնաթիռով բախվել է իր տանն ու զոհվել
INTERNATIONAL NEWSԲոտսվանայի բնակիչը մասնավոր ինքնաթիռով բախվել է իր տանը՝ նպատակ ունենալով սպանել իր տիկնոջը վեճից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Eyewitness News պորտալին:
Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ ամուսինների միջեւ կոնֆլիկտը ծագել էր ապագա զավակի պատվին կազմակերպված երեկույթի ժամանակ: Ինչպես պատմել են ականատեսները, տղամարդը կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել իր տիկնոջ նկատմամբ, ինչի համար հյուրերը խնդրել են նրան հեռանալ:
Այնուհետեւ տղամարդը զանգահարել էր իր ընկերոջը տեղեկանալու համար, թե որտեղ է իր կինը: Ընկերոջ համար դա կասկածելի էր, եւ նա խնդրել էր բոլոր հյուրերին լքել տունը, որին որոշ ժամանակ անց բախվել էր ինքնաթիռը:
Վթարի հետեւանքով զոհվել է միայն օդաչուն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



