Մարադոնան՝ Արգենտինայի խաղի մասին․ Սարսափ ֆիլմեր չեմ դիտում
SPORTԱրգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ մարզիչ, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Արգենտինայի թիմի 1։3 հաշվով պարտությունը Վենեսուելային Մադրիդում տեղի ունեցած ընկերական խաղում։
«Արգենտինա – Վենեսուելա խաղը չեմ դիտել, սարսափ ֆիլմեր չեմ դիտում։ Հավաքականը ղեկավարող ապաշնորհ մարդիկ մտածում էին, թե կհաղթեն Վենեսուելային։ Սակայն այդ թիմը շատ կազմակերպված է։ Արգենտինական ֆուտբոլի ղեկավարությունը մշտապես ստում է երկրպագուներին։ Այդ թիմը չի կարողանա հաղթել»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ այդ խաղին մասնակցել էր նաեւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ էր միացել ազգային թիմին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



