Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


«Էրեխուն ջարդեն-փշրեն, գործը կարճե՞ն». Բանակում 1-ին կարգի հաշմանդամ դարձած Դավիթի ծնողները տեղյակ չեն եղել, որ գործը կարճվել է

SOCIETY

Forrights.am-ը գրում է.

Արցախի Ներքին Հորաթաղի զորամասում գլխուղեղի ծանր վնասվածք ստացած 20-ամյա նախկին ժամկետային զինծառայող Դավիթ Բաղիկյանի հայրը մեզնից իմացավ, որ տղայի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է դեռ անցյալ տարվա հունիս ամսին: Մինչ վերջերս վնասվածքի պատճառով առաջին կարգի հաշմանդամ դարձած Դավիթի ընտանիքը սպասում էր դատական նիստին:

Գործը կարճելու մասին Forrights.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից՝ հավաստիացնելով, որ կարճման մասին որոշումն ուղարկվել է ծնողներին: Մինչդեռ Դավիթի հայրը՝ Սամվել Բաղիկյանը Forrights.am-ի հետ զրույցում պնդեց, որ իրենք կարճման մասին որոշում չեն ստացել: 

«Եթե գործը փակում են, պիտի զինվորի հարազատին տեղյակ պահեն»,-տարակուսանք հայտնեց հայրը՝ հավելելով, թե Երևան գալուն պես դիմելու է վարչապետին՝ պահանջելով վերաբացել գործը ու նորմալ քննություն իրականացնել:

Դավիթի հորը տեղեկություն է հասել, որ զորամասում դժգոհել են, որ ինքը դիմել է լրատվամիջոցներին: «Երեխուն սարքել են ինվալիդ, քցել են ծնողի գլխին, ծնողին են մեղադրում, թե ծնողը ինչի՞ ա բողոքում»,-տարակուսանք հայտնեց հայրը՝ հավելելով, որ գործով վկաները վախենում են խոսել դեպքի հանգամանքների մասին:

«Էրեխուն տան, ջարդեն-փշրեն, գործը կարճե՞ն»,-հավելեց Դավիթի հորեղբայր Գրիշա Բաղիկյանը՝ շարունակելով. «Ես ուզում եմ, որ էդ վարրորդին դատեն: Մենք ընդհանրապես չենք իմացել գործը կարճելու մասին»:

Դավիթը երկար ժամանակ բուժվում էր Զինվորների վերականգնողական կենտրոնում: Նախնական տեղեկության համաձայն՝ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ, 20–ամյա Դավիթ Բաղիկյանը ծառայության ութերորդ ամսում դժբախտ դեպքի հետեւանքով բաց ծանր թափանցող գանգուղեղային վնասվածք է ստացել, սակայն խոսքի մասնակի վերականգնումից հետո Դավիթը ծնողներին ասել է, որ զորամասին ջուր բերող մեքենայի վարրորդը, ով պայմանագրային զինծառայող է, մեքենան հետ է տվել, ինչի արդյունքում ինքը մնացել է ցիստեռնի ու մեքենայի արանքում ու գլխի վնասվածք ստացել:  

«Կանչել են, ասել են՝ արի, ջրի ցիստեռնը բռնի, ծանր ա, վարորդը մեքենան հետ է տվել, գլուխը մնացել է մեքենայի ու ցիստեռնի արանքում»,- պատմեց հայրը:  Դավիթը քրգործով տուժող էր ճանաչվել, սակայն մեղադրյալի մասին տեղեկություն չկար: 

Նշենք, որ պատահարի արդյունքում Դավիթը գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, պնևմոցեֆալիա, աջ քունքային բլթի ոչ մեծ էպիդուրալ հեմատոմա, գանգի հիմի էպիդուրալ հեմատոմա և  գանգի հիմի կոտրվածք է ստացել:    

5 ամիս կոմայի մեջ գտնվող զինվորը թեեւ ուշքի է եկել, սակայն առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. Ինքնուրույն քայլել դեռեւս չի կարող խոսել, դժվարությամբ է խոսում։    

Զինվորի հայրը պատմում է, որ պատահարի մեղավոր պայմանագրային զինծառայող վարորդը որևէ անգամ չի եկել հիվանդանոց՝ Դավիթին տեսնելու:    

«Ես քննիչին ասել եմ՝ վարորդին ասա, թող գա, տեսնենք ոնց ենք ոտքի կանգնացնում երեխուն: Մարդ ա, դեպք ա պատահել ա, մեքնենան հետ է տվել, չի տեսել, որ Դավիթն էնտեղ կանգնած է: Բայց ինքը ասել է՝ վախենում եմ գամ, չեմ գա»,- պատմեց զինվորի հայրը՝ շարունակելով. «Վախենալը ո՞րն ա: Բայց դե մարդկություն էլ կա: Ոչ բողոք ենք ներկայացրել, ոչ փոխհատուցման պահանջ»:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank