Կիլիան Մբապեն «Ռեալից» ակնկալում է 15 միլիոն եվրո աշխատավարձ
SPORTՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալից» ակնկալում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձի առաջարկ, հաղորդում է L'Equipe-ը։
Արքայական ակումբում այս պահին չեմ պատրաստվում այդքան բարձր աշխատավարձ առաջարկել 20-ամյա ֆուտբոլիստին։ «Ռեալում» այժմ ամենաբարձր վարձատրությունն ունի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը՝ 14 միլիոն եվրո։ Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ստանում է 11 միլիոն, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ու խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը՝ 10-ական միլիոն։
Կիլիան Մբապեն անցած տարի ունեցել 24,7 միլիոն եվրոյի ընդհանուր եկամուտ։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 31 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



