ԱՄՆ Պետդեպն ստուգումներ է իրականացնում «Ազատությունում»
SOCIETY«Փաստ» թերթը հավաստի աղբյուրից պարզել է, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ԱՄՆ Պետդեպը ստուգումներ է անցկացնում «Ազատություն» ռադիոկայանում: Դեռևս պարզ չէ՝ դրանք ուղղակի ընթացիկ ստուգումնե՞ր են, զուտ աուդի՞տ, թե՞ ինչ-որ արտահերթ ստուգումներ: Քանի որ ռադիոկայանը ֆինանսավորվում է Պետդեպի միջոցներով՝ ԱՄՆ-ի պետբյուջեից, նման ստուգումներ անցկացնելը նորմալ է համարվում, ուղղակի, որպես կանոն, միշտ եղել են զուտ փաստաթղթային ստուգումներ, շատ հազվադեպ երևույթ է, որ ստուգումները կազմակերպվում են տեղում: Այս ստուգումներն անցկացվում են հատուկ ինսպեկցիայով, որը ժամանել է ԱՄՆ-ից: Ի դեպ, չի բացառվում, որ հենց այդ պատճառով է վերջին օրերին համեմատաբար հավասարակշռված լուսաբանում ընթանում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



