Գեղարքունիքի մարզում 24–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Shamshyan.com
SOCIETYՔիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա Էդմոն Ասլանյանը իր վարած Opel մակնիշի 35 CM 635 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գեղահովիտի գյուղամիջյան ճանապարհին ՝ գերեզմանների մոտ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մարտունի բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին երեխան, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



