Քարաթափում Կապան քաղաքում. փրկարարները սահմանազատել են տարածքը
INTERNATIONAL NEWSՄարտի 25-ին` ժամը 16:59-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1Ա շենքի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել մոտ 5 խմ ծավալով քարաթափում. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, դժվարհասանելի հատվածներում իրականացրել խալխլված քարերի հեռացում, իսկ կոմունալ ծառայության աշխատակիցները հեռացրել են թափված քարերը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխքաղաքապետին, կոմունալ ծառայության և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետերին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



