Լեհաստանում ծխախոտի ընդհատակյա արտադրության համար 8 ուկրաինացու և 1 հայի են ձերբակալել (լուսանկարներ)
INTERNATIONAL NEWSԼեհաստանում օրինապահ մարմինները ձերբակալել են ծխախոտի ընդհատակյա արտադրությամբ զբաղվող ընկերության 9 աշխատակցի, հաղորդում են Վարշավայի ոստիկանության մամուլի քարտուղարությունից:
Ոստիկանության՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները չեզոքացրել են ծխախոտի ընդհատակյա արտադրությունը՝ առգրավելով 206 հազար ապօրինի ծխախոտ:
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, ձերբակալվածներից 8-ը ուկրաինացի են, մեկը՝ հայ: Ավելի ուշ ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել, իսկ մնացածը 2 ամիս կալանքի տակ կմնան:
Առգրավված ծխախոտի չվճարված ակցիզային հարկերի պատճառով Լեհաստանի Պետական գանձարանի կրած վնասն ավելի քան 60 հազար դոլար է գնահատվում:
Ձերբակալվածներին խոշոր գրավ կամ մինչև 5 տարվա ազատազրկում է սպասվում:



1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



