ՀԷՑ-ը տեղեկացնում է. բացառության կարգով այս անգամ ժամկետը կերկարաձգվի մինչև մարտի 31-ը
ECONOMICS«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը փուլ առ փուլ անցնում է էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման և հսկման համակարգի կիրառմանը: Համակարգի ֆունկցիաներից մեկը հոսանքազրկման դիմաց բաժանորդի ավտոմատ հոսանքազրկումն ու վճարումն իրականացնելուց հետո էլեկտրամատակարարման ավտոմատ վերականգնումն է:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետը ավարտվել է ս.թ. մարտի 20-ին: Բացառության կարգով համակարգում ընդգրկված բաժանորդների համար այս անգամ այն կերկարաձգվի մինչև մարտի 31-ը՝ հնարավորություն տալով բաժանորդներին ադապտացվել նոր համակարգին:
Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի Սարի թաղ, Բագրևանդ և Ջրվեժ թաղամասերին, ինչպես նաև Առինջ,Ակունք, Կաթնաղբյուր, Բալահովիտ և Արամուս գյուղերին:
Վճարումների և ծախսերի հետ կապված յուրաքանչյուր հարցով կարելի է դիմել Ընկերության գլխամաս կամ տարածքային ստորաբաժանում: