Ղազախստանում ռազմական ուղղաթիռ է ընկել. կան զոհեր
INTERNATIONAL NEWSՂազախստանի պաշտպանության նախարարության ուղղաթիռը վթարվել է Կիզիլորդինսկի մարզում: Ինչպես փոխանցում է Tengrinews.kz կայքը՝ հղում անելով գերատեսչության մամլո ծառայությանը, դեպքի վայրից հաղորդվող նախնական տվյալներով՝ զոհեր կան:
Տուժածների թիվն ու վիճակը ճշտվում է: Ուղղաթիռն ընդգրկված է եղել 4 ռազմական ուղղաթիռից կազմված շարասյան կազմում, որոնք Ակտաու քաղաքից ուղևորվելիս են եղել Շիմկենտ:
Թռիչքներն իրականացվում էին հատուկ ստորաբաժանումների ուսումնավարժանքների շրջանակներում, որոնք անցկացվում են «մութ ժամանակ և բարդ օդերևութաբանական պայմաններում»:
Ղազախստանի ՊՆ-ն ՆԳՆ-ի հետ համատեղ հետաքննում է ավիավթարի հանգամանքներն ու պատճառները: ՆԳՆ տվյալներով՝ վթարվել է Մի-8 ուղղաթիռ, որն անհայտ պատճառներով հանկարծակի ընկել և բռնկվել է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



