Քարաթափման հետևանքով Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը փակ է
SOCIETYՀայաստանի Հ-46՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12 կմ-ին մարտի 28-ի ժամը 19:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում՝ 80-85 խմ ծավալով: Քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։
«Այս պահին Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



