Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի
INTERNATIONAL NEWSԻրանի մի շարք նահանգներում անցյալ շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցչին:
Նախօրեին Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը տեղեկացրել էր 25 զոհի մասին: Նշվում է, որ 21 մարդ մահացել է Ֆարս նահանգում, 7-ը՝ Գոլեստանում, 5-ը՝ Մազենդերանում, 3-ը՝ Հյուսիսային Խորասանում, 2-ը՝ Կոհգիլույե և Բոյերահմեդում, մեկը՝ Քերմանշահում, մեկը՝ Խուզիստանում, երկուսը՝ Լորեստանում, ևս մեկը՝ Համադանում և ևս մեկը՝ Սեմնանում:
Ջրհեղեղի պատճառով, որն առաջացել է հորդառատ անձրևների հետևանքով, Իրանի մի շարք շրջաններում ճանապարհները լվացվել են, վնասվել են ենթակառուցվածքներն ու տները, կաթվածահար է եղել տրանսպորտային հաղորդակցությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



