Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


Մայրիկները չեն խոստովանում, բայց նրանք մշտապես մեղքի զգացում են ապրում. 11 պատճառ, թե ինչու է դա տեղի ունենում

LIFE

 

Ժամանակակից մայրերի կյանքն էականորեն տարբերվում է 30-50 տարի առաջվա կյանքից։ Մի կողմից կյանքը թեթևացնող շատ բաներ են ի հայտ եկել, մյուս կողմից՝ հասարակությունն ավելի շատ է սկսել պահանջել մայրերից. նրանք չպետք է բողոքեն, իսկ երեխաների ձայնն էլ չպետք է դուրս գա։ Այս պայմաններում կանանց մոտ այնպիսի զգացողություն է առաջ գալիս, թե իրենց սարսափելի վատ մայրեր են։ 

 

11 դեպք, երբ ծնողները շատ իզուր մեղքի զգացում են ունենում։

 

  1. Երբ դուք բարկանում եք երեխայի վրա

 

Ճիշտ է, երեխայի վրա բարկանալը լավ չէ, ճիշտ է, երեխայի վրա գոռալն անթույլատրելի բռնություն է, բայց ծնողն էլ մարդ է և կարող է երբեմն չդիմանալ։ Իհարկե, դա չի նշանակում, որ կարելի է երեխայի վրա գոռալ ամեն օր ու ամեն չնչին պատճառով։

No photo description available.

2. Երբ դուք հանգստանում եք այն ընթացքում, երբ երեխան ինքն իրենով զբաղվում է

Փոքրիկը սարսափելի թափրտում է տունը, բայց մայրն ուժ չունի նրա հետ զբաղվելու կամ հավաքելու, նա նստում և գիրք է կարդում, իսկ հետո մեղքի զգացումը տանջում է նրան։ Սակայն շատ իզուր․ մայրը նույնպես հանգստի իրավունք ունի և եթե չհանգստանա, չի կարողանա նորմալ կատարել իր ծնողական պարտականությունները։No photo description available.

3. Երբ չեք հասկանում, թե ինչ է ուզում լացող երեխան

Երեխան կերել է, քնել է, մոր ձեռքին է, բայց շարունակում է ճչալ։ Մայրը չգիտի՝ ինչպես օգնի երեխային և անօգնականությունից սկսում է լաց լինել։ Նա իրեն ամենավատ մայրն է զգում, որ չի կարողանում օգնել փոքրիկին։ Երբեք մի մեղադրեք ձեզ, որ չեք կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում փոքրիկը, որը դեռ խոսել էլ չգիտի։No photo description available.

4. Երբ չեք կարողանում երեխայի հիստերիայի դեմն առնել

Շատերը կարծում են, որ երեխան մեծացել է, արդեն խոսում է, քայլում է, և մայրը պետք է կարողանա նրա հիստերիաների դեմն առնել։ Երեխան սուպերմարկետում պառկում է գետնին և ոռնալ, իսկ կողքից մարդիկ նայում և մեղադրում են մորը։ Իրականում նա վատ մայր չէ, պարզապես երեխան անցումային տարիքում է, երբ նա սկսում է տարանջատել իրեն ծնողներից և ճանաչել աշխարհը։Les mères ne veulent pas l’admettre mais elles se sentent constamment coupables (et voici 11 raisons qui expliquent pourquoi)

5. Երբ դուք կուրծք եք տալիս հասարակական վայրում

Հասարակական վայրերում կերակրելը երբեմն շրջապատի բուռն արձագանքին է արժանանում։ Խորհուրդ կտանք մայրերին ուշադրություն չդարձնել նրանց և հանգիստ կերակրել սոված երեխային։Les mères ne veulent pas l’admettre mais elles se sentent constamment coupables (et voici 11 raisons qui expliquent pourquoi)

6. Երբ կրծքով չեն կերակրում

Երեխային պետք է անպայման կրծքով կերակրել, դա կարևոր է նրա իմունիտետի համար։ Իմ երեխան և իմ կուրծքը մեր ընտանիքի խնդիրն են։

Արհեստական սնունդը ևս մեկ պատճառ է, որ մայրն իրեն մեղավոր զգա։ Կուրծքը կնոջն է պատկանում, և նա իրավունք ունի որոշելու՝ իր փոքրիկին կրծքով կերակրի, թե ոչ։

7. Երբ մայրը բավականաչափ չի հետևում փոքրիկի հիգիենային

Մեր ծնողները երեխայի շորերը երկու կողմից էին արդուկում և եռացնում էին բոլոր շշերն ու ծծակները։ Սակայն այսօր մանկաբույժները գտնում են, որ ստերիլ միջավայրը վնասում է երեխային, այնպես որ, կարիք չկա այդքան ժամանակ ծախսելու արդուկի և սպասքի վրա։ Պետք չէ ձեզ մեղադրել, թե այնպես չեք խնամում փոքրիկին, ինչպես ձեր մայրն էր դա անում։Les mères ne veulent pas l’admettre mais elles se sentent constamment coupables (et voici 11 raisons qui expliquent pourquoi)

8. Երբ աշխատում եք երեխայի հետ նստելու փոխարեն

Աշխատող մայրերը հաճախ մեղադրում են իրենք իրենց, որ քիչ ժամանակ է մնում փոքրիկի համար։ Եթե դուք աշխատում եք, քանի որ չեք ցանկանում զոհաբերել ձեր կարիերան, մի մեղադրեք ձեզ։ Ինքնաբավ և կայացած մայրն ավելի լավ է, քան նա, ով ամբողջ օրը երեխայի կողքին է, բայց մեղադրում է նրան, որ խլել է իր լավագույն տարիները։Les mères ne veulent pas l’admettre mais elles se sentent constamment coupables (et voici 11 raisons qui expliquent pourquoi)

9. Երբ ձեր երեխան մյուսներից դանդաղ է զարգանում

Երբեք մի մեղադրեք ձեզ, որ ձեր փոքրիկն ինչ-որ մի բան ավելի ուշ է սկսում անել, քան իր հասակակիցները։ Երեխաները տարբեր տեմպերով են զարգանում, սակայն եթե ձեր երեխան ոչ մի խնդիր չունի, ապա անհանգստանալու բան չունեք։ Եվ առավել ևս՝ մի մեղադրեք ձեզ, որ չեք տանում ձեր փոքրիկին տարբեր խմբակների։ Ժամանակակից մասնագետները գտնում են, որ նման կուրսերը կարող են վնասել երեխային, այնպես որ, դուք ամեն բան ճիշտ եք անում։

10. Երբ ձեր երեխան չի արդարացնում ձեր սպասումները

Ցանկանում էիք իսկական արքայադուստր դաստիարակնել, նրան պարահանդեսային պարերի ու ջութակի էիք տանում, իսկ նա հիմա ընկերների հետ ավտոտնակում ջազ է նվագում ռոք խմբում։ Ձեզ մեղավոր եք զգում։ Ինչո՞ւ, որ ազատ և ստեղծագործող մարդ եք մեծացրել, որը սեփական կարծի՞ք ունի։

 

1. Երե ձեր երեխան ձեզ կոպտում էNo photo description available.

Անցումային տարիքում որոշ երեխաներ անկառավարելի են դառնում։ Երեխան նույնիսկ կարող է վիրավորել ձեզ։ Շատ մայրեր իրենց մեղավոր են զգում՝ մտածելով, որ վատ են դաստիարակել երեխային։ Իրականում դեռահասային կոպտության մեղքը ոչ թե ծնողներինն է, այլ հորմոններինը։ Բայց, իհարկե, դաստիարակության մասին էլ մի մոռացեք։

 
 



Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025