Մեղրիի զորամասում տեղի ունեցածը բանակի ստեղծման օրվանից առաջին դեպքն էր. Գագիկ Մելքոնյան
SOCIETYՕրեր առաջ Մեղրիի զորամասը լքած զինծառայողների արարքը բանակի ստեղծման օրվանից առաջին դեպքն էր, որ այսքան տարիների ընթացքում տեղի ունեցավ։ Այսօր՝ մարտի 29–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ Գագիկ Մելքոնյանը։
«Դա մեծ վտանգ է մեր երկրի համար, որովհետեւ, ի՞նչ է նշանակում՝ հայ զինվորը դառնա դասալիք։ Դա կարող է ալիքի նման տարածվել այլ զորամասերում։ Զորամասերում կան հեղինակություններ, որոնք պետք է իսպառ վերացվեն, բանակում չպետք է լինի նման բան »,–ասաց Մելքոնյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեղրիի զորամասերից մեկում բազմաթիվ զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



