CNN Travel-ը Հայաստանը ներառել է հետիոտնային զբոսաշրջության համար լավագույն վայրերով 23 երկրների ցուցակում
INTERNATIONAL NEWS
CNN Travel-ը՝ ամերիկյան հեռուստաալիքի կայքի ճանապարհորդությունների բաժինը, Հայաստանը ներառել է հետիոտնային զբոսաշրջությունը նախընտրողների համար լավագույն վայրերով 23 երկրների ցուցակում։
Ինչպես նշվում է հոդվածում, Հայաստանը այն երկրներից է, որտեղ հետիոտնային զբոսաշրջության համար արահետները լավագույններից են։ «Հայաստանը եւ Մետաքսի ճանապարհը» տասնմեկօրյա շրջայցը կտանի ամենալավ երթուղիներից մեկով, որը միացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Սանահինի եւ Հաղպատի վանքերը՝ անցնելով լեռների հանքային գագաթներով եւ կանաչ անտառներով, ինչպես նաեւ՝ Գեղամա վայրի լեռներով եւ երկրի ամենաբարձր Արագած լեռան գագաթը բարձրացող արշավների հնարավորությամբ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



