Սլովակիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ կին է ընտրվել
INTERNATIONAL NEWSՍլովակիան պատմության մեջ առաջին անգամ կունենա կին նախագահ։ Մարտի 30-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 45-ամյա փաստաբան և էկոակտիվիստ Զուզանա Չապուտովան կարողացել է ստանալ ընտրողների ձայների 58 տոկոսը։ Այս մասին հայտնում է տեղի Dennik N պարբերականը։ Ընտրական առաջին փուլն անցկացվել էր մարտի 16-ին։ Գործող նախագահ Անդրեյ Կիսկան ընտրություններին չի մասնակցել։
Չապուտովային հաջորդել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Շարոշ Շեֆչովիչը, նա հավաքել է մոտ 42 տոկոս ձայն։
Ընտրողների մասնակցությունը երկրորդ փուլում եղել է առնվազն 42 տոկոս (առաջին փուլում՝ մոտ 49 տոկոս)։ Դա պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է։
Պետության 5-րդ ղեկավարը լիազորությունները կստանձնի հունիսի 15-ին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



