2 պարզ կանոն, որոնց պետք է հետևել կիսաշրջազգեստ կամ զգեստ կրելիս
VIDEOՈւզո՞ւմ եք կրել սիրելի կիսաշրջազգեստը կամ նոր զգեստ, բայց չեք կարողանում հասկանալ, թե ի՞նչ կոշիկների հետ: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ կերպարին համապատասխան կոշիկներ ընտրելու հարցում:

Եթե կիսաշրջազգեստը կամ զգեստը ծնկից վերև են, ապա կրեք առանց կրունկների կոշիկ: Հիշեք կանոնը՝ որքան կարճ է փեշը, այնքան ցածր է կրունկը: Կարճ կիսաշրջազգեստը բարձրակրունկների հետ կարող է վուլգար տեսք ունենալ:

Եթե կիսաշրջազգեստը կամ զգեստը ծնկից ներքև են, ապա կրեք բարձրակրունկ կոշիկներ: Բարձրակրունկները կերպարին նրբաճաշակ տեսք կհաղորդեն և կազմվածքն ավելի սլացիկ կդարձնեն:

Հիշեք, իհարկե, որ բացառություններ միշտ էլ կան: Կարևոր է, որ ձեր կերպարը ձեզ դուր գա և ընդգծի ձեր առավելությունները՝ առանց էժանագին կամ անճաշակ տեսք հաղորդելու:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



