Մրցավարները պետք է պաշտպանեն Նեյմարին. Մասկերանո
SPORTԿատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն պաշտպանել է իր ակումբակից Նեյմարին:
Ամերիկայի գավաթի խազղարկության խմբային փուլում Կոլումբիայի ընտրանու հետ կայացած խաղում (0:1) Նեյմարը սուլիչից հետո գնդակով մրցակցին հարվածելուց հետո կարմիր քարտ է ստացել ու որակազրկվել 4 խաղով:
«Մրցավարները պետք է պաշտպանեն Նեյմարին: Պաշտպանության կարիք ունեն հատկապես այն խաղացողները, որոնց նկատմամբ մեկ խաղի ընթացքում առնվազն 20 անգամ խախտում են կանոնները:
Նման որակազրկումներն ազդում են ֆուտբոլիստի հոգեբանության վրա: Չպետք է մոռանալ, որ Նեյմարն ընդամենը 20 տարեկան է»,- Մասկերանոյի խոսքերը մեջբերում է Ole-ն:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



