Լավաշի մեջ պատրաստված ձուկ. Այս բաղադրատոմսով պատրաստված ձուկն անմահական համ ունի
LIFEԼավաշի մեջ պատրաստված ձկան բաղադրատոմսը զարմացնում է անգամ այն մարդկանց,ովքեր համտեսել են տարբեր ձկնատեսակներ լավագույն ռեստորաններում:Պատճառն այն է,որ այս բաղադրատոմսում ոչ մի ավելորդ բան չկա:
Բաղադրատոմս
- 1 հատ ձուկ
- 2-3 հատ լավաշ
- 100գ կարագ
- 1 հատ լոլիկ
- 1 կապ սամիթ
- աղ,պղպեղ,ձկան համեմունք՝ըստ ցանկության
Պատրաստման եղանակ
1.Լվանալ ձուկը,կտրատել լողակներն ու գլուխը,բացել որովայնը:
2.Կտրատել հասած լոլիկները կլոր-կլոր:
3.Բացել լավաշը,վրան քսել կարագ:

4.Ձուկը դնել լավաշի վրա և վրան լցնել համեմունքները:

5.Կտրատել կարագը,սամիթը և դրանցով լցոնել ձուկը:


6.Փաթաթել ձուկը,շրջել այնփաթաթել մյուս լավաշով այնպես,որ ձուկը լիովին ծածկվի:Վերջում փաթաթել փայլաթիթեղով:

7.Ջեռոցը միացնել 180 աստիճանի տակ,թողնել ձուկը մոտ 1 ժամ եփվի:

Այս ուտեստի համար խորհուրդ է տրվում ընտրել քիչ փշերով ձուկ: Արդյունքում ստացվում է համեղ,փափուկ ձուկ:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)
5
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank



