«Էկլեր»-ի թերևս լավագույն բաղադրատոմսը, միշտ հաջող է ստացվում, իսկ թեթև, փքուն էկլերները խենթացնում են համով և հոտով
LIFEՊատրաստում ենք «Էկլեր». Թեթև, փքուն, համեղ և արագ պատրաստվող բաղադրատոմս.
Խմորի համար անհրաժեշտ է
- Կարագ- 100գր., Ձու — 4 հատ
- Ալյուր-180գր.
- Աղ- 1/2 թ/գ, Ջուր- 250 մլ.

Պատրաստումը
Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի կրեմ: Ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և նորից եռացնել: Եռացող ջրի մեջ լցնել ալյուրը, լավ խառնել և 2 րոպե եփել: Ստացված զանգվածը սառեցնել, մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել: Կաղապարի վրա դնել յուղաթուղթ և վրան կարագ քսել:

Խոհարարական պարկիկի օգնությամբ խմորը լցնել կաղապարի վրա: Կաղապարը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնա: Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը չպետք է բացել: Ստացված էկլերների մեջ լցնել կրեմ, իսկ վրան, ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի:
Բարի ախորժակ:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)
5
Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank



