Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանում կունենանք բոլորովին նոր տրանսպորտային համակարգ, ոչ թե փոփոխություններ. Երևանի փոխքաղաքապետ

SOCIETY

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով գտնվում էր Չեխիայի Հանրապետությունում: Նպատակը՝ Պրահայի տրանսպորտային համակարգն ուսումնասիրելն ու համագործակցության ընդհանուր եզրեր գտնելն էր:

«Այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք Պրահայի հանրային տրանսպորտի ընկերության ներկայացուցիչների, մասնավոր օպերատորների հետ, ինչպես նաև այցելեցինք այլ քաղաքներում առկա ավտոբուսային հավաքակայաններ»,- նշել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Այցի արդյունքները օրերս քննարկվել են քաղաքապետարանում:

Չեխիայի մայրաքաղաքում ուղևորափոխադրումն իրականացվում է 3 տեսակի փոխադրամիջոցով: Հիմնականը մետրոն է, որն ապահովում է ուղևորափոխադրման 48%-ը, տրամվայը՝ 28 և ավտոբուսը՝ 24%-ը: Քաղաքային երթուղիների 70%-ը պատկանում է համայնքին, իսկ 30%-ը սպասարկում են մասնավոր  ընկերությունները:

«Կառավարումն իրականացվում է կառավարման կենտրոնից, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, ո՛ր ավտոմեքենան որտեղ է գտնվում, քանի րոպե է ուշացել, ինչ խնդիրներ ունեն: Տեսախցիկներ կային տեղադրված ինչպես ավտոբուսների դրսի հատվածում, այնպես էլ՝ սրահում, որը հավելյալ հնարավորություն էր տալիս ճիշտ կազմակերպել ուղևորափոխադրումը»,- ասել է Հրաչյա Սարգսյանը:

Տրանսպորտային համակարգը Պրահայում աշխատում է համաձայն չվացուցակի և օրական սպասարկում է 3,3 մլն ուղևորի, գործում է միասնական տոմսային համակարգ:

«Կար երկու մոտեցում՝ կանխավճարային և հետվճարային: Տոմսերը վաճառում էին րոպեներով, կարող էին տոմս ձեռք բերել նաև ամսական կտրվածքով: Տարբեր սոցիալական խմբերի համար տարբեր արժեքներ էին: Համեմատական կարգով կարող եմ ասել, որ Երևանում տրանսպորտի համար վճարվող տոմսի սակագինը և Պրահայինը էականորեն տարբերվում են»,- ասել է նա:     

 

Ամփոփելով այցի արդյունքները՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ տրանսպորտային համակարգում առկա խնդիրների լուծման մոտեցումները համանման են:

«Այն պատկերացումները, որ մենք ունեինք WYG խորհրդատվական ընկերության հաշվետվության համաձայն, այս այցը մեզ հնարավորություն տվեց փաստացի տեսնել թե ինչպես է իրականացվում այդ գործընթացը: Դա բավականին վստահություն ներշնչեց, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, որը մեզ հնարավորություն կտա մոտակա ժամանակում ունենալու տրանսպորտային լավ համակարգ»,- ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը:

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրով Երևանի քաղաքապետարանը շարունակում է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերություններն իրենց առաջարկներն են ներկայացնում քաղաքային իշխանությանը՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Քաղաքը բաց է՝ քննարկելու գործարար համագործակցությանը վերաբերող ցանկացած առաջարկ, որը միտված կլինի տրանսպորտի ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանը:

 
   
Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms