Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


«Հե­ղա­փո­խա­կան» վտան­գա­վոր «էքս­պե­րի­մենտ­ներ» Ար­ցա­խում

SOCIETY

Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, սակայն լրահոսին հետևող մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նախընտրական արշավի մեկնարկն արդեն տրված է։ Ընդ որում՝ որքան էլ անուններ շրջանառվում են, սակայն դեռ հայտնի չեն վերջնական որոշում կայացրած թեկնածուների անունները: Այդուամենայնիվ, աժիոտաժն արդեն սկսված է, ու այնպիսի տպավորություն է, որ առանձին թեկնածուներ պայքարում են ոչ այնքան արցախցիների քվեները ստանալու, որքան՝ Երևանի համակրանքը շահելու նպատակով։ Ընտրական այս ֆալստարտն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։

Մի կողմից՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ վերստին չի հավակնելու իր պաշտոնին, ինչը «ժառանգորդի» համար պայքարն ուժեղացրել է հենց ԼՂՀ քաղաքական էլիտայի տարբեր սեգմենտների միջև, մյուս կողմից՝ ոմանց մոտ առաջացել է համակարգը փոխելու իրական մտադրություն կամ գայթակղություն։

Արցախում տիրող «տաք» ներքաղաքական իրավիճակն արդյունք է նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության։ Հայաստանում կամ Արցախում ոմանց մոտ առաջացավ հեղափոխությունը Ստեփանակերտ «արտահանելու» ցանկություն։ Բարեբախտաբար, Նիկոլ Փաշինյանի թիմը կանխեց այդ տրամադրությունները՝ թերևս գիտակցելով, որ առաջնագիծը հեղափոխական ցնցումների ենթարկելու շռայլությունը նման է արկածախնդրության։ Իհարկե, Հայաստանի իշխանությունն իր այս ռացիոնալ քաղաքականության հարցում այնքան էլ հետևողական չեղավ, ինչի դրսևորումներից մեկը խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկու հայկական պետությունների էլիտաների միջև առաջացած հակադրությունն էր, որն, ի դեպ, կարևոր ազդակ է Արցախում ընտրական ֆալստարտի համար։

Արցախում ներքաղաքական ակտիվությունն ինքնին բացասական երևույթ չէր լինի, եթե ոմանք չփորձեին դրա վրա «տաքացնել» իրենց ձեռքերը։ Ասենք՝ միանգամայն ոչ համարժեք է «Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնությունը՝ ստորագրահավաքի միջոցով Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ շնորհելու օրակարգով։ Արցախի Հանրապետության դեինստիտուցիոնալիզացիայի նման փորձը ստվերելու է առաջիկա ընտրությունների քաղաքական նշանակությունը ու կասկածի տակ է դնելու ԼՂՀ ապագա իշխանության լեգիտիմությունը։ Սակայն ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Արցախի «մարզացման» նախաձեռնությունը մեծապես վնասում է բանակցային գործընթացում հայկական կողմի մարտավարությանը։ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան նոր քաղաքականությունը միտված է Արցախի սուբյեկտության մեծացմանը ու նրան բանակցային գործընթացի լիարժեք սուբյեկտ դարձնելուն։ Եթե այդ համատեքստում որոշ ուժեր հանդես են գալիս Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու նախաձեռնությամբ, ապա ակամայից հզոր փաստարկ են տալիս Բաքվին՝ վերջինիս համար ալիբի ստեղծելով Փաշինյանի օրակարգը մերժելու համար։

Մեր քաղաքական ուժերը պետք է կարողանան կոնսենսուս ձևավորել Արցախի հարցում ու Հայկական երկրորդ հանրապետությունը չդարձնեն իրենց ինքնահաստատման կամ հեղափոխական «էքսպերիմենտների» հարթակ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference