Երևանում վարորդը մեքենայով մխրճվել է տան մեջ. կան տուժածներ
SOCIETYԱպրիլի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00- սահմաններում 37-ամյա Վահե Մարտիրոսյանը իր վարած KIA մակնիշի 01 AM 044 համարանիշի ավտոմեքենայով Շահամիրյան 9 փողոցում մխրճվել է թիվ 17 տան մեջ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով տան ահագին հատված փլուզվել է, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում անհրաժեշտ օգնություն է ցուցաբերել տանը գտնվող երեխաներին, որից հետո 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



