Գերմանիայում երեխաների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. 30 մարդ տուժել է
INTERNATIONAL NEWS
Գերմանիայում երեխաների տեղափոխող ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել Պադերբորն քաղաքի մոտակայքում: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, ավտոբուսում 35 ուղևոր է գտնվել, որոնց մեծամասնությունը՝ երեխաներ:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 2-ին՝ տեղի ժամանակով 07:00-ին: Հաղորդվում է, որ ավտոբուսը, որում գտնվել են 10-60 տարեկան անձինք, դուրս է եկել ճանապարհից և բախվել է ծառին:
Նշվում է, որ վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 30 մարդ: Երկու ծանր վիրավորում ունեցող ուղևորի ուղղաթիռի միջոցով տեղափոխել են հիվանդանոց:
Տրանսպորտային միջոցի վարորդն անվնաս է մնացել: Իրավապահները նրանից արյան փորձանմուշ են վերցրել պարզելու համար, թե արդյոք վերջինս թմրանյութ օգտագործել է, թե ոչ: Վթարի հանգամանքները պարզվում են:
1
Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
2
Customer Appreciation Day in Vanadzor: IDBank
3
Unibank to Raffle a Trip to Italy
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July



