Yerevan, 14.April.2026,
00
:
00
BREAKING


Կենդանակերպի ո՞ր նշաններին են 2019թ. փոփոխություններ սպասվում

LIFE

Նշանակալից դրական փոփոխությունների շրջան է գալիս Ձկների կյանքում։ 2019թ. խոստանում է չափազանց շռայլ լինել փոփոխությունների հարցում, որոնք ճակատագիրն անընդհատ մատուցում է Ձկներին։  

Հավանական է, որ նրանց սպասում են խորը զգայական ապրումներ, հանդիպում մի մարդու հետ, ով այս մարդկանց համար կդառնա ամենամտերիմն ու հարազատը։ Ձկներն իրենց ամուսնության երկրորդ ծնունդը կտոնեն, նրանք այնպիսի զգացմունքներ կունենան, ինչպիսիք ապրել են իրենց ամուսնության առաջին տարում իրենց երկրորդ կեսի հետ։

Եվ վերջապես, այս շրջանը հարուստ կլինի գործնական առաջարկներով, ինչից կարող են օգտվել բիզնեսով հետաքրքրված Ձկները։ Ամեն դեպքում տվյալ նշանի ներկայացուցիչները չպետք է բաց թողնեն մի փոքր երջանիկ դառնալու իրենց հնարավորությունը։ Հնարավոր է՝ Ձկները պետք է մի կողմ դնեն իրենց վախերն ու դուրս գան հարմարավետության գոտուց, բայց հեռանկարային առաջարկներն արժեն, որ գնան դրան։ Համարձակ առաջ գնացեք ու մի վախեցեք կյանքում տեղի ունեցող փոփոխություններից։ Ձեր խիզախության համար դուք շռայլորեն կվարձատրվեք։  

Կույս

2019թ. խոստանում է անկանխատեսելի լինել Կույս նշանի տակ ծնվածների համար։ Այս անձինք շատ են աշխատում իրենց վրա ու նաև աշխատում են, որ իրենց կյանքում կատարյալ կարգուկանոն լինի։ Բայց այս տարին չափազանց փոփոխական կլինի, որ հույս ունենան խաղաղ կյանքի։ Պատրաստ եղեք այն բանին, որ գարնան գալու հետ մեկտեղ ձեր կյանքը կարող է քանդվել թղթե տնակի պես։

Եթե սառնասրտություն ու մտքի պարզություն չցուցաբերեն, եթե չվերանայեն իրենց կյանքն ու սկսեն ուղղել նախկինում թույլ տված սխալները, տարին Կույսերի համար կարող է ավարտվել իսկական տապալումներով ու կենսական կողմնորոշիչների կորուստով։ Բայց եթե այս նշանի ներկայացուցիչները բնավորություն ցուցաբերեն ու փոխվեն այնպես, ասես վերածնվել են փյունիկ թռչունի պես, նրանց համար ամեն բան լավ կավարտվի։

2019թ. չի կարելի Կույսերի համար հաջողակ տարի համարել, բայց այն կարող է ապագա զարգացման համար մեկնակետ լինել, և դրանից անպայման պետք է օգտվել։

Այծեղջյուր

Մեծ է հավանականությունը, որ 2019թ.-ը բեկումնային ժամանակահատված կլինի Այծեղջյուրի նշանի ներկայացուցիչների համար։ Այս անձնավորությունները գերադասում են փակ կյանքով ապրել` հոգ տանելով առավելապես իրենց բարեկեցության համար, բայց ճակատագիրն այլ կերպ է մտածել ամեն բան, և արդեն տարվա կեսին այս նշանի ներկայացուցչի կյանքում կարող են արմատական փոփոխություններ տեղի ունենալ։ Չի կարելի ասել, թե հենց որ դեպքը Սատուրնի հովանավորյալին կստիպի գնալ անձնային փոփոխությունների ու փոխել իր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, բայց այն, որ դա տեղի կունենա, կասկած չի հարուցում։

Աստղաբաններն ուշադրություն են դարձնում այն բանին, որ Այծեղջյուրների կյանքում փոփոխությունները կախված կլինեն նրանից, թե այս նշանին պատկանող անձինք ինչպես կվերաբերվեն այդ փոփոխություններին։ Այլ մարդկանց իրենց կյանք թողնելով ու սովորելով ապրել ոչ միայն իրենց համար` Այծեղջյուրները երջանկություն ձեռք կբերեն ու իրենք 2019թ. կանվանեն ճակատագրական։ Բայց եթե այս անձինք դիմադրեն փոփոխություններին ու պայքարեն ուրիշներին օգնելու ներքին ցանկության դեմ, տվյալ ժամանակահատվածը նրանց միայն բացասական ապրումներ կբերի ու ոչինչ ավելին։

Առյուծ

Առյուծի նշանի ներկայացուցիչների համար բավական բարդ տարի է 2019թ.-ը։ Նա այս տարի ստիպված կլինի ընդունել կարևոր և ոչ միշտ հաճելի որոշումներ։ Հնարավոր է՝ խոսքը հիվանդության մասին է, որով տառապում է կա՛մ ինքը՝ Առյուծը, կա՛մ նրան հարազատ ինչ-որ մեկը։ Առողջանալու համար տվյալ նշանի ներկայացուցիչը պետք է հրաժարվի իր սովորական կյանքից ու սիրելի շրջապատից։ Նա ստիպված կլինի փոխել իր կյանքի պայմաններն ու դիմանալ անհարմարություններին բարի նպատակի համար։

2019թ. հենց առաջին օրերից ձեզ տրամադրեք պոզիտիվի։ Հազիվ թե ձեզ դուր գա այն, ինչ ձեզ համար նախապատրաստել է ճակատագիրը, բայց ընդունելով ձեր խղճի հետ համաձայնեցված միակ ճիշտ որոշումը` դուք արդյունքում կհասնեք ցանկալի նպատակին։ Կարելի է վստահությամբ ասել, որ առաջիկա բարդ շրջանը կկոփի Առյուծի բնավորությունն ու այդ մարդուն կստիպի վերանայել իր կենսական արժեքները։ Այդպիսի փոփոխություններն անպայման նրան օգտակար կլինեն, և ապագայում Առյուծը դեռ շնորհակալ կլինի ճակատագրին այդ դիպվածի համար։

Երկվորյակներ

Շփվող և կենսուրախ Երկվորյակները կարող են սոսկ ուրախանալ ու գտնվել հաճելի սպասման մեջ։ 2019թ. սկիզբը կնշանավորվի նոր ծանոթությամբ, որը նրանց կյանք կբերի նոր գույներ։ Չի կարելի ճշգրիտ ասել՝ արդյո՞ք դա ճակատագրական հանդիպում կլինի, որը Երկվորյակի սրտում սիրո հատիկ կսերմանի, կամ անսպասելի ծանոթությունը կավարտվի բեղուն համագործակցությամբ, բայց կարելի է պնդել մի բան․ ճակատագրական հանդիպումը Երկվորյակի հոգում կթողնի ամենահաճելի տպավորություններ ու կնվիրի բավականին շատ դրական հույսեր։

Միևնույն ժամանակ աստղաբանները նախազգուշացնում են, որ շատախոս Երկվորյակները չպետք է պարծենան սեփական երջանկությամբ։ Տվյալ նշանի ներկայացուցիչների շուրջը բավականին շատ նախանձ մարդիկ կան, ովքեր սոսկ սպասում են Երկվորյակների սայթաքմանն ու նրան տրված արտոնություններւց օգտվելուն։ Հիշեք, որ երջանկությունը լռություն է սիրում։

Ցուլ

Մարդը, ով վախենում ու ողջ հոգով ատում է փոփոխությունները, ստիպված է լուրջ ցնցումներ ապրել։ Մեծ է հավանականությունը, որ այս նշանի ներկայացուցիչները կլքեն իրենց հարմարավետության գոտին ու կսկսեն նոր աշխատանք փնտրել։ Հնարավոր է՝ Ցուլերը ստիպված լինեն իրենց ուժերը փորձել նոր մասնագիտության մեջ, ընդ որում՝ դա կարող է տեղի ունենալ ուրիշ երկրում։

Այս նշանին պատկանող անձինք շատ են դողում իրենց ունեցածի վրա, դրա համար էլ հատկապես ֆինանսական հարցերին վերաբերող փոփոխություններն իսկական սթրես են դառնում Ցուլերի համար ու պարզապես հունից հանում են։

Աստղաբաններն այս անձանց խորհուրդ են տալիս հավաքել իրենց ու հեռու վանել իրենց վախերը։ 2019թ. խոստանում է հաջողակ լինել իրենց գործի գիտակների համար, բոլոր նրանց համար, ովքեր հավատում են իրենց ուժերին։ Շատ հնարավոր է՝ տարվա վերջում Ցուլերը գիտակցեն, թե որքան օգտակար ու արդյունավետ էր այս շրջանը։

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms