Սանկտ Պետերբուրգում Պուտինի նկարով շիրմաքար են կանգնեցրել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Սուրբ Իսահակի տաճարի դիմաց, նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շիրմաքար է հայտնվել: Այս մասին տեղեկանում ենք «Агит Россия» շարժման թվիթերյան էջից:
Շիրմաքարի վրա նշված են «1952 (նախագահի ծննդյան տարեթիվը – Tert.am) - 2019» տարեթվերը, իսկ ստորև «Դավաճանել է ռուս ազգին» գրությունն է:
Շիրմաքարը տեղադրել են «Агит Россия»-ի ակտիվիստները: Նրանք քայլը պատճառաբանել են՝ ասելով, թե «Պուտինը իր հակաազգային օրենքներով, մշտական ստերով և զզվելի ղեկավարմամբ մեռած է Ռուսաստանի քաղաքացիների համար»:
Ակտիվիստների խոսքով՝ Սանկտ Պետերբուրգն ընդունել է փոխանցումավազքը, որն ավելի վաղ սկսել էին Մոսկվան և Նաբերեժնիե Չելնին՝ երկրի ղեկավարի նկարով նման «շիրմաքարեր» տեղադրելով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



