Գերմանիայի Գավաթ. Բավարիան 10 ֆուտբոլիստով հաղթեց գերգոլառատ խաղում (տեսանյութ)
SPORTArmsport.am-ը գրում է.
Գերմանիայի Գավաթի 1/4 եզրափակչում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 5:4 հաշվով հաղթեց «Հայդենհայմին»:
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Լեոն Գորեցկան: 13-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Նիկլաս Զյուլեն: 26-րդ րոպեին հյուրերը խփեցին պատասխան գնդակը: Աչքի ընկավ Ռոբերտ Գլատցելը:
39-րդ րոպեին «Հայդենհայմը» առաջ անցավ հաշվի մեջ:
Գոլ խփեց Մարկ Շնատերերը: 53-րդ րոպեին գոլ խփեց Թոմաս Մյուլերը, 3 րոպե անց աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին:
65-րդ րոպեին Սերժ Գնաբրին հաշիվը դարձրեց 4:2: 74-րդ րոպեին Ռոբերտ Գլատցելը կրճատեց հաշվի տարբերությունը, ապա 3 րոպե անց անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը:
84-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացնելով: Այսպիսով, «Բավարիան» դուրս եկավ Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչ: