Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, իսկ տվողն այդ մասին չէր հայտնել մեզ. Վանեցյան
SOCIETYԱռողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածը քննության ընթացքում կերեւա: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին. «Նրան առաջադրվել է մեղադրանք, բայց հաշվի առնելով տվողի առողջական վիճակը եւ տարիքը, նրա նկատմամբ չի ընտրվել խափանման միջոց կալանավորումը»
Հարցին, թե կաշառք տվողը նախապես հայտնե՞լ է իրենց այդ մասին, Վանեցյանն արձագանքեց. «Եթե ինքը մեզ հայտներ, որ կաշառք է տանում տա, իրեն մեղադրանք չէր առաջադրվի, եւ նա կազատվեր պատասխանատվությունից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



