Fitch-ը վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «B+» վարկանիշը
ECONOMICS Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է նախորդ տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR):
Fitch Ratings գործակալության կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած վարկանիշը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է Բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու փաստը:
Fitch-ի հրապարակած զեկույցում նշված է, որ Բանկը նման գնահատականի արժանացել է շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության:
Վերահաստատված վարկանիշը սահմանելիս հաշվի են առնվել Բանկի բացարձակ առաջատար դիրքը Հայաստանի գյուղատնտեսության ֆինանսավորման ոլորտում, ենթակառուցվածքային հագեցվածությունն ու իրացվելիության բարձր մակարդակը:
Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև ընգծվում է, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ակտիվների որակի բարձրացումը, ինչն էլ իր հերթին նպաստել և ապագայում էլ նպաստելու է ակտիվների ռիսկայնության նվազմանը և շահութաբերության աճին: