Yerevan, 29.June.2026,
00
:
00
BREAKING


Բրիտանացիները գտել են Հայաստանի փրկության բանալին

SOCIETY

«168 ժամ» թերթը գրում է. «Բիրիտանացի գիտնականները վերջերս անցկացված հետազոտության արդյունքում պարզել են, որ մարդկանց ազնվության մակարդակը փոփոխվում է՝ կախված նրանից, թե որ երկրում են նրանք գտնվում:

Գիտնականները նաեւ եզրահանգել են, որ անձնական ազնվությունը կարեւոր դեր է խաղում միայն երկրի ժամանակակից տնտեսական զարգացման սկզբում, իսկ այնուհետեւ պաշտոնական պայմանավորվածությունները եւ օրենքները նվազեցնում են դրա պահանջը: Անցկացված հետազոտության շրջանակներում գիտնականները խնդրել են 15 երկրների 1500 կամավորների անցնել առցանց-հարցում, որի արդյունքում հեղինակները եկել են այն եզրակացության, որ որոշ երկրներում անազնվության պատճառը նրանց մշակույթն է: Միաժամանակ, ամենաանազնիվ երկրները եղել են ամենաաղքատները:

Ափսոս, այս հետազոտության մեջ Հայաստանն ընդգրկված չի եղել, քանի որ ընդգրկված լինելու դեպքում շատ ավելի արտահայտիչ կդառնային եզրահանգումները, որ անազնվությունը բխում է մշակույթից, եւ ամենակարեւորը՝ որ անազնիվ երկրները չեն կարող հարուստ լինել: Հայաստանն իսկապես ունի ազնվության լրջագույն դեֆիցիտ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած պետական կառավարման ու քաղաքական համակարգերից՝ մինչեւ մշակույթ, սպորտ… մի խոսքով, մեր կյանքն ամբողջությամբ հիմնված է անազնվության վրա: Դրա համար էլ մենք աղքատ ենք:

Չնայած հասարակության առանձին ներկայացուցիչներ անասելի չափով հարուստ են, սակայն Հայաստանը՝ որպես պետություն, հայ հասարակությունն էլ՝ որպես հանրույթ, նույն չափով աղքատ է: Որովհետեւ, ինչպես այս հետազոտության մեկ այլ եզրահանգումից է բխում, պաշտոնական պայմանավորվածությունները եւ օրենքները նվազեցնում են ազնվության պահանջը: Ասել է թե, եթե սահմանադրությունը, օրենքներն ու օրինական այլ ինստիտուտներն ամբողջությամբ գործում են, ազնվության անհրաժեշտությունը, ըստ էության, վերանում է:

Իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է՝ սահմանադրությունն ու օրենքները խախտվում են այնքան, որքան հնարավոր է պատկերացնել, իսկ ազնվությունը, որը տեսականորեն կարող էր փոխարինել դրանց, բացակայում է գրեթե ամբողջությամբ: Դրա համար էլ մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում ենք, Հայաստանն էլ այնպիսի երկիր է, ինչպիսին որ է:

«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, եւ երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր… Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները: Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, եւ ահա, մեր կյանքն ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը, թեեւ փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում…

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են: Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու եւ տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը: Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի: Հաճախ սրանց շահատակությունը տեւում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել եւ ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողովուրդն այդպես է կամենում… «Ժողովուրդը մեզ հետ է… Ժողովուրդը ձեզ կդատի… Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ…» Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում… Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով, անգրագետներին իրենց շինած հոդվածներով, ու ներկայացնում որպես ժողովուրդ: – Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։ Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից»,- 1907 թվականին իր «Անկեղծ չենք» հոդվածում գրում էր Հովհաննես Թումանյանը։

Մոտ 110 տարի հետո Հայաստանում նույն իրավիճակն է: Որովհետեւ անկեղծ չենք: Ու ազնիվ չենք: Յուրաքանչյուրս՝ առանձին վերցրած, ու բոլորս՝ ամբողջության մեջ…

Առջեւում Սահմանադրական հանրաքվեն է: Առաջ՝ դեպի ընտրատեղամասեր: Կամ՝ հետ՝ դեպի փողոցներ: Եթե ազնիվ չենք, ընթացքի ուղղությունը կարեւոր չէ, քանի որ անազնիվ ճանապարհը տանում է դեպի փակուղի: Բրիտանացի գիտնականներն իրենց առջեւ նման նպատակ չդնելով՝ գտել են նաեւ Հայաստանի արատավորության պատճառն ու, ըստ էության, փրկության բանալին՝ լինել ազնիվ: Բայց դա Հայաստանին ու հայ հասարակությանը պետք չէ, քանի որ անազնվությունն ապահովում է թեկուզ՝ ոչ բարեկեցիկ, բայց ավելի հեշտ կյանք: Ազնվությունը նաեւ համարձակություն է պահանջում: Բայց մենք գոնե 20 տարվա մեր կյանքով ցույց ենք տվել, որ ոչ հարմարվողական լինելու համարձակություն չունենք:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference