Brent ապրանքանիշի նավթի գինը գերազանցել է 70 դոլարը
ECONOMICS
Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում աճել է 1.02 տոկոսով՝ կազմելով 70.03 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին վկայում են բորսայի տվյալները: Այս տեսակի նավթի գինը վերջին անգամ 70 դոլարի սահմանը գերազանցել է 2018-ի նոյեմբերի 12-ին:
Աղբյուրը նշում է, որ նավթի գնի բարձրացման ֆոնին ռուսական արժույթի փոխարժեքն ամրապնդվել է դոլարի և եվրոյի նկատմամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



