Սպայկա ընկերությունը դադարեցնում է մթերումները
SOCIETYՍպայկա ընկերությունը դադարեցնում է մթերումները, այսօր հրավիրած ասուլիսում ասաց Սպայկայի սեփականատեր Դավիթ Ղազարյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել 7 մլրդ դրամ հարկերից ու մաքսատուրքերից խուսափելու մեղադրանքով:
«Մենք այսօր ունեցել ենք ժողով, ես ասել եմ՝ ընկերությունը պետք է աշխատի իր բնականոն հունով, եթե ինձ կալանավորեն: Հարց է քննարկվել ապագա մթերումների մասին: Դիմացը ծիրանն է, էլ չեմ ասում կաթը, որ պետք է ծավալները մեծացնեինք մինչև մայիս: Ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, ես պատրաստ չեմ: Ի՞նչ է նշանակում ես ծիրան մթերեմ, տանեմ ծիրանը մինուսով ծախեմ, ՊԵԿ-ը գա իմ վրա շահութահարկ գրի: Ինչի՞ համար: Մոռացեք մթերումը, մենք չենք անելու, բռնեն ըսենց ճզմեն, մենք մթերե՞նք: Վեց ամիս ՊԵԿ-ը քննություն է տարել, մի հատ հարցրեք՝ խի՞ չեք կանչել մարդուն ասել՝ հարկ պիտի վճարես: Խի՞ ես վնաս տալիս մարդուն, խի՞ մեր 100 միլիոնը հարամ արեցիր»,- ասաց Դավիթ Ղազարյանը:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



