Վանեցյանի եւ Մարությանի մասնակցությամբ տրվեց Եվրո-2019-ի 100 օրվա հետհաշվարկի մեկնարկը (ֆոտո)
PHOTOԵրեւանի Եվրոպայի հրապարակում (Հյուսիսային պողոտա, 8) տեղադրված ժամացույցը սկսեց ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ մրցաշարի մեկնարկին մնացած 100 օրվա հետհաշվարկը։ Արարողությանը մասնակցում էին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ից 27-ը կայանալիք մրցաշարում Հայաստանի մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեխիայի, Նորվեգիայի եւ Իռլանդիայի Մ-19 հավաքականները:
Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվելու են Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:
Առաջնության վիճակահանությունը տեղի կունենա մայիսի 31-ին Երևանի «Մարիոտ Արմենիա» հյուրանոցում:


1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



