Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Մի բանկից վերցնում, մյուս բանկի բերանն ենք փակում. ապրիլյան պատերազմի մասնակիցն ուզում է աշխատել

SOCIETY

Past.am

Ապրիլյան պատերազմում վիրավորվելուց հետո երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած 22–ամյա Նորայր Զախարյանն արդեն երեք տարի ապարդյուն փորձում է աշխատանք գտնել։ Դիմել է մի շարք գործակալությունների, և հույսը չի կորցրել, որ դրական արձագանք է լինելու:

«2017 թվականին դիմեցի Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզայինի վարչություն, վարչության պետն ասաց՝ հաշմանդամ եք, չեմ կարող ձեզ վերցնել, ասաց՝ կամ պետք է կատարյալ առողջ լինեք, կամ անվասայլակով»,-  NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նորայրը։

Նորայրի քույրն առաջին կարգի հաշմանդամություն ունի: Քրոջը դիալիզի համար Երևան տանելը խնդիր է դեռ 2007 թվականից:

«Բանակից առաջ տանը ֆերմա ունեինք, ամեն ինչ լավ էր մինչև  2007 թվականի ապրիլը, երբ քույրս վատացավ: Երևի մենք ապրիլից տուժածներն ենք:  Միայն դիալիզն էր անվճար, ու մնացած ծախսերի համար ամեն անգամ մի անասուն ծախում էինք: Կաթ ու մածուն էինք ծախում, էդ գումարով տան տանիքը փոխեցինք:  Երևան գնալու համար մեզ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը տոմսեր էր տրամադրում, հետո, երբ տեսան՝ տանիքը փոխել ենք, ասացին, դուք կարողանում եք տանիք փոխել, չե՞ք կարողանում Երևան գնաք գաք»,- պատմեց նա:

Նորայրի թոշակով հազիվ վճարում են տան կոմունալ ծախսերը, մի մասն էլ վճարում են վարկի դիմաց. «Հիվանդանոցները նենց մեզ թալանեցին, որ մի բանկից վերցնում՝ մյուս բանկի բերանն էինք փակում: Էն ժամանակ, երբ ինձ ուղարկում էին վարկ մուծելու, չէի գնում՝ ծեծով-ջարդով: Հետո ես հոժարակամ գնացի, վարկ վերցրի ու մի բանկի բերան փակեցի»,- պատմում է Նորայրը:

Նորայրը երազում է աշխատանք գտնել, համեմատաբար մեծ վարկ վերցնել, դրանով փակել մյուսները և նորոգել տունը։ Տունը, որտեղ ապրում է  ընտանիքը, մոտ 200 տարվա է, տասնամյակներով չի վերանորոգվել և կամաց-կամաց փլվում է: Ուզում է հիմքից տունը նորոգել, պատրաստ է ինքնուրույն անել նորոգման բոլոր աշխատանքները:  Նորայրի ոտքը թեպետ պրոթեզավորված է, սակայն ինքն իրեն հաշմանդամ չի համարում. «Հաշմանդամ խմբով չեն լինում, հաշմանդամ լինում են ուղեղով, օրինակ՝ ունեմ ընկերներ, Գոհար Նավասարդյան՝ «Աղջիկը լուսնի վրա» ներկայացման գլխավոր հերոսուհին ա։ Սարգիս Ստեփանյան, աշխարհի գավաթակիր է. մի ձեռք ունի. Հիմա իրենք հաշմանդա՞մ են: Ես, որ Սարգիսին տեսնում եմ, մտածում եմ, ամոթ ա, որ չկարողանանք մի բան էլ մենք անենք։ Եթե մարդ ունի մեկ ձեռք, ու ձգտում ա հասնել կատարյալին։ Ախր մենք մի ոտք չունենք ընդամենը»,- ասում է նա:

Սոցիալական խնդիրներն ու ընտանիքի հոգսերը հետին պլան են մղել անձնական կյանքի պլանները։

«Ամուսնանամ ինչի՞ հաշվին: Մտածմունքս առանց այն էլ քիչ չէ, սիրած աղջիկ ունենալու մասին չեմ մտածում»,- ասում է նա։

Նորայրը ծառայել է Մարտակերտում, վիրավորվել Թալիշում` տարածքն ականապատելիս, կորցրել ձախ ոտքը: Վիրավորվելու համար միայն իրեն է մեղադրում. անուշադրության հետևանք էր. «Երբ ես ուսումնական զորամասում էի ծառայում, միջանցքի պատին մեծ տառերով նախադասություն կար. «Հիշի՛ր, սակրավոր, սխալվում ես մեկ անգամ: Իմաստը չէի հասկանում, մինչև ինձ հետ այս դեպքը չեղավ: Անընդատ ինձ մեղադրում էի՝ մարդ էլ իրա դրած մինի վրա հելնի: Վախենում էի դուրս գայի տնից, մտածում էի՝ մարդիկ ինձ կմեղադրեն, բայց լրիվ այլ պատկեր եղավ»,- հիշում է նա:

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms