Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի դարձավ Ոստանիկ Մարուխյանը

SOCIETY

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր դարձավ Ոստանիկ Մարուխյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը կայացվեց հունիսի 20-ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում: 32-ից անդամներից փակ քվեարկությամբ նրան կողմ է քվեարկել 19 -ը: Քվեաթերթիկներից մեկն անվավեր է ճանաչվել:

Խորհրդի նիստը վարեց խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը: Նիստին մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Վերջին տասնամյակում ՀՀ-ում որոշակի նախադրյալներ են ստեղծվել բարձրագույն կրթության բնագավառում ծրագրային և ենթակառուցվածքային բարեփոխումների համար: Ընդանուր առմամբ ՝ կրթության ոլորոտում և մասնավորապես բարձրագույն կրթության բնագավառում ստեղծվել է որոշակի հենք՝ առաջանցիկ զարգացում իրականացնելու համար՝ փաստելով այն իրողությունը, որ բարեփոխումները թևակոխել են կրթության որակի ներքին արդյունավետության բարձրացման և բովանդակային փոփոխությունների փուլ: Այդուհանդերձ հասարակության մեջ զգալի են դժգոհությունները կրթության որակի նկատմամբ»,-իր ներկայացրած ծրագրի մասին խոսելով՝ նշեց Ոստանիկ Մարուխյանը:

 Նրա խոսքով՝ համալսարանը, օգտագործելով իր կադրային և նյութատեխնիկական ամբողջ ներուժը, ունակ է դառնալու ճարտարագիտական կրթության և գիտության ոլորտում ազգային ընդհանուր շահերով առաջնորդվող, մրցունակություն ապահովող, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներին արձագանքող կրթական միջավայր:

«Ուսանողական համակազմի այսօրվա թվաքանակի պահպանումը և հետագա հնարավոր մեծացումը շարունակում է մնալ այն գերխնդիրը, որը նպատակաուղղված է ՀՀ-ում ճարտարագիտական որակյալ կադրային ներուժի հիմնավորված արտադրությանըև զարգացմանը»,- հավելեց Ոստանիկ Մարուխյանը՝ կարևորելով նաև ուսանողակենտրոն կրթությունը:

Ռեկտորի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու. պայքար էր ծավալվել ՀՅԴ անդամ, Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի միջև: Ընտրություններից առաջ խորհրդին ներկայացվեցին երկու թեկնածուների կենսագրությունները և իրականացրած գործունեությունը:

Պրոֆեսոր, ԱԺ նախկին պատգամավոր Ոստանիկ Մարուխյանը ծնվել է 1946 թվականին: 1964 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում՝ «Ջերմային էլետրակայաններ» մասնագիտությամբ։ 1971-1974 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում, այնուհետև աշխատել է բուհում։  1999-ի փետրվարից մինչ հունիս պաշտոնավարել է որպես ՀՀ ԿԳ նախարարի առաջին տեղակալ։ Համահեղինակ է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի համար համակարգային նշանակություն ունեցած մի շարք կանոնադրական և չափորոշիչ փաստաթղթերի։ Թվով 11 ուսումնական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ է։ 1991-ից ՀՅԴ անդամ է։ 2003-ի մայիսին ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում ՀՅԴ համամասնական ցանկով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ Եղել է ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական և եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողովների անդամ։ Եղել է Հայաստան-Հունաստան և Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբերի նախագահը։  2006 թվականի հունիսին ընտրվել է Հայաստանի ազգայ ին պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր։

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome