Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


10 պարագա, որոնք տանը հաջողություն են բերում

LIFE

Ձեզ ենք ներկայացնում իրեր, որոնք տանը երջանկություն են բերում.

1. Պայտ

Ժողովրդական հավատալիքի համաձայն՝ այն հաջողություն և առողջություն է բերում: Համարվում է, որ հաջողությունը միշտ ձիու վրա է,իսկ ձիուն պայտ է պետք: Այն հաջողությանը ցույց կտա ձեր տան ճանապարհը: Դրա դնելու դիրքի ճիշտ ընտրության դեպքում տանըերջանկություն և բարեկեցություն կլինի, իսկ վիշտն ու հիվանդությունները կշրջանցեն:
Թալիսմանի ակտիվացման համար պետք է նալին ծանոթացնել ամբողջ տանը, ցույց տալ սենյակների դիրքը և պաշտպանություն ուբարեկեցություն խնդրել: Մի մոռացեք նալին պատմել, թե այն որքան է օգնում:

 

2. Սխտոր

Տունը մաքրելու, աչքից և նավսից պաշտպանվելու համար սխտոր է օգտագործվում: Դրանով կարելի է ուժեղ թալիսման պատրաստել, որըտունը կպաշտպանի բացասական էներգետիկայից:
Տան ընդհանուր մաքրման համար սխտորը կախում են մեկուսի վայրում առաստաղի տակ՝ խնդրելով պաշտպանություն չար աչքից ևանմաքրությունից: Սննդում սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը և մաքրում է անբարյացակամների բացասական ազդեցությունից:

3. Մեղր

Նրանք, ովքեր ուզում են, որ տունը լի լինի, պետք է մեղր օգտագործեն:

Այն ծառայում է որպես քաղցրավեիք տան ոգու համար: Թարմ մեղրը լցնում են նախշով գեղեցիկ ափսեի մեջ, սիրալիր խոսքեր են ասում տան ոգուն. «Մեղր համտեսիր, հայր տան ոգի, մեր տունը պաշտպանիր անհաջողությունից, մեզ երջանկություն և բարեկեցություն բեր: Եվթող այն մեղրի պես քաղցր լինի»:

4. Խնձոր

Ըստ նշանի՝ տանը խնձոր պահելը ամեն ինչից շատ ունենալ է: Ամռան ընթացքում խնձորի ստացած դրական էներգետիկան
ներթափանցում է տուն և այն մաքրում է բոլոր էներգետիկ մակարդակներում:
Հարթ, առանց բծերի խնձորը դրեք գեղեցիկ սպասքի մեջ, ցողունի վրա ատլասե ժապավեն կապեք և ասեք. «Հանգույցն ամուր կապում եմ, երջանկությունը տուն եմ ձգում: Հյութալի խնձորը խոհանոցում է, կագը և բավարարությունը կպահպանի»:

5. Սրբապատկեր

Սրբապատկերները կարող են ձեր տնից վանել ցանկացած չարիք:
Սրբապատկերները տանը պետք է խելացի ձևով դնել: Դրանց նկատմամբ պատկառալից և խնամքով վերաբերմունքն անպայմանխաղաղություն և հանգստություն կբերի տան բոլոր բնակիչներին և կմաքրի դրա էներգետիկան:

6. Բուլավկա

 

Չար աչքի դեմ ամենատարածված միջոցն է: Վերացնում է վատ մտածմունքները:
Որպես պաշտպանիչ թալիսման բուլավկայի ակտիվացման համար պետք է այն տաքացնել կրակի վրա, լվալ հոսող ջրով և և մի գիշեր թողնել աղի և պղպեղի խառնուրդի մեջ: Առավոտյան պետք է բուլավկային խնդրել պաշտպանել անմաքուր մտքերից և մուտքի դռան վրա այնպես դնել, որ չերևա:

7. Զանգ

 

Զանգի ձայնը կարող է տանը տրամադրություն բերել, վերացնել չար ոգին և դիմակայել չար ուժերին: Ըստ ժողովրդի՝ ավելի լավ է՝ զանգը արծաթե կամ երկաթյա լինի: Այն պետք է ունենա մաքուր, չնյարդայնացնող ձայն:
Զանգը պետք է կախել այնտեղ, որտեղ հաճախ կզանգի: Լսեք դրա ձայների ներդաշնակությունը: Եթե ձայնը փոխվի, նվազի կամ վերանա, պետք է պաշտպանին փոխել, քանի որ այն չափից շատ բացասական էներագիա է կլանել:

8. Օճառ

Մաքրության և առողջության խորհրդանիշ է: Լոգասենյակում օճառի չոր կտոր դրեք գեղեցիկ տուփի մեջ, ժապավենով կապեք:

Ակտիվացնելու համար սպիտակ մոմ վառեք, առանց քիմիական հավելումների 2 կտոր օճառ վերցրեք, լվացեք ձեռքերը մինչև
արմունկները և ասեք. «Ինչպես ջուրը փրփուրի հետ մաքրում է կեղտը, այդպես օճառը պաշտպանում է տունը: Հիվանդություններից, աչքից, բացասականից, սկանդալներից»: Մի կտորը դրեք լոգարանում, մյուսը՝ զուգարանում:

9. Մոմեր

 

Հզոր թալիսման են, տուն բարեկեցություն են բերում բոլոր ոլորտներում: Առավել օգտակար են եկեղեցական մոմերը:
Մենակ ժամանակ մոմը վառեք և շրջեք ողջ տանը՝ ոչ մի անկյուն բաց չթողնելով: Տան մաքրության ծես արեք, պաշտպանություն և լույս
խնդրեք տան և հոգիների համար: Մոմը դրեք սրբապատկերի առաջ կամ տեղ գտեք տան արևելյան մասում:

10. Հայելի

Առավել լավ թալիսման է փայտե շրջանակով կլոր հայելին: Տանը, որտեղ բարձր տրամադրություն և փոխըմբռնումն է իշխում, այն ներծծում է դրական էներգետիկան և վերադարձնում է: Վատ տրամադրությամբ մի մոտեցեք հայելուն: Դրա դիմաց մի վիճեք և մի չարախոսեք:
Ավելի լավ է՝ կինն ակտիվացնի հայելու ուժը: Մաքուր կտոր թրջեք սիրելի օծանելիքով և սրբեք հայելին շրջանաձև շարժումներով: Գիշերը հայելու առաջ գեղեցիկ կապույտ ափսե դրեք: Այն լցրեք խորհրդանշական իրերով (մետաղադրամ բարեկեցության համար, սանրգեղեցկության համար, ընտանեկան լուսանկար բարեկեցության համար) և պաշտպանություն խնդրեք:

 

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding