Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


2018 թվականին արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 953 դեպք

SOCIETY

 

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ապօրինի ծառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները: Դատախազությունից տեղեկացրին, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 953 դեպք: Դրանցից 801-ը կամ մոտ 84%-ը եղել են ծառերի  ապօրինի հատումների դեպքեր: 

Արձանագրված դեպքերից 217-ով հարուցվել են քրեական գործեր: Վարույթում քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 68 անձ: 2017թ. նշված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերի թիվը եղել է 108, իսկ վարույթում քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 38 անձ: Համեմատությունը փաստում է, որ 2018թ. ընթացքում, նախորդող տարվա համեմատ, հարուցված քրեական գործերի քանակը կրկնապատկվել է, իսկ  որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ավելացել է մոտ 79 տոկոսով: Եթե 2017թ. ապօրինի ծառահատում կատարելու համար 34 անձ է դատի տրվել, ապա 2018թ. նրանց թիվը կազմել է 38:   

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի նշանակալի արդյունքները հնարավոր է եղել ապահովել այս հանցատեսակի նախականխման, կանխման, բացահայտված դեպքերով քննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ և ՀՀ բնապահպանության, ՀՀ  գյուղատնտեսության նախարարությունների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված և սերտ համագործակցությամբ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում:

Մասնավորապես՝ դատախազության առաջարկությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից անտառօգտագործման պայմանագրերի ձևերում փայտանյութի ձեռքբերման և իրացման հետ կապված մի քանի պարտադիր դրույթների ամրագրման արդյունքում վերացվել է տարատեսակ պատճառաբանություններով անտառատոմսում նշված տեսակից կամ չափից տարբերվող ծառեր հատելու, փայտանյութը սահմանված ժամկետների խախտմամբ անտառից հանելու և տեղափոխելու հնարավորությունը:

Համապատասխան իրավական ակտերում անտառի պահպանության համար պատասխանատու յուրաքանչյուր պաշտոնյայի իրավունքների և պարտականությունների հստակեցման, լիազորությունների կրկնությունները վերացնելու գործընթացի արդյունքում հասցեականացվել են ծառահատմանն առնչվող բոլոր սուբյեկտների գործառույթների ու պատասխանատվության շրջանակները: Որպես հետևանք՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից խուսափելու նկատառումով պաշտոնատար անձինք հիմնականում ձեռնպահ են մնացել իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու միջոցով ապօրինի ծառահատումները հնարավոր դարձնելուց, հաճախ դրանց հանցակցելուց:

Գլխավոր դատախազի՝ ՀՀ ոստիկանության պետին ուղղված գրության արդյունքում նախաձեռնված և ՀՀ բնապահպանության նախարարության ու ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված ապօրինի ծառահատումների կանխարգելման ու տեղափոխման դեմ համատեղ միջոցառումների պլանով առաջնորդվելու շնորհիվ առավել մանրամասն են ստուգվել համապատասխան մեքենաների վարորդների կամ ուղևորների մոտ բնափայտը տեղափոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու ամբողջությունը: Իսկ ապօրինի ծառահատման և ապօրինի ձեռք բերված բնափայտը անտառտնտեսությունից դուրս բերելու յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պարզելու ծառի պահպանման կամ անտառտնտեսությունից բացթողնման համար պատասխանատու իրավասու անձանց շրջանակը:

Պայքարի արդյունավետության համար կարևոր նշանակություն է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազության առաջարկով դեռևս 2017թ. կեսերից իրավասու մարմինների կողմից որդեգրված՝ բնությանը հասցված վնասի հաշվարկման նոր սկզբունքի կիրարկումը, որով այլևս որպես վնաս է հաշվարկվում ոչ միայն փայտանյութի արժեքը, այլ նաև շրջակա միջավայրը նախկին տեսքի բերելու համար անհրաժեշտ՝  դրա բազմապատիկով հաշվարկվող գումարի չափը:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ և դատախազության կողմից որդեգրված նոր քրեական քաղաքականությամբ ապօրինի ծառահատման ի հայտ բերված յուրաքանչյուր դեպքով պարտադիր քննության առարկա է դարձվել հանցագործությունների կատարմանն անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցության հավանականությունը, այսինքն հնարավոր կոռուպցիոն սխեմաների առկայության հանգամանքների պարզումը:  

Բոլոր այն դեպքերում, երբ քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվում ապօրինի ծառահատման հանցագործություններին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ, անվերապահորեն կիրառվում են նրանց քրեական պատասխանատվության երթակելուն ուղղված իրավական բոլոր գործիքները:

Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում վարույթում քննված մի քանի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել կամ հարուցվել թվով 31 պաշտոնատար անձանց նկատմամբ, այդ թվում՝ բնապահպանական պետական տեսչության պետի 1 տեղակալ, բնապահպանական պետական տեսչության բաժնի պետի 1 տեղակալ, բնապահպանական պետական տեսչության 9 տեսուչ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսությունների թվով 4 տնօրեն, 8 անտառապետ, 6 անտառապահ, անտառտնտեսության մեկ ինժեներ և ոստիկանության բաժնի պետի մեկ տեղակալ:

Պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդումներն իրականացվել են շահադիտական նպատակներով ապօրինի ծառառահատումների կատարման, անտառից փայտանյութի ապօրինի դուրսբերման կանխման, արգելման, հայտնաբերման իրենց պարտականությունները չկատարելուն ուղղված հանցավոր գործողություններ կատարելու կամ անգործություն ցուցաբերելու շրջանակներում կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու կամ ոչնչացնելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ դրանց հանցակցության հատկանիշներով: Միայն նշված պաշտոնատար անձանց նման հանցավոր վարքագծի արդյունքում հաշվարկված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 690 մլն դրամ, որից վերականգնվել է 28.5մլն դրամը:

Նշվածներից 19 պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան, որոնցից 7-ի նկատմամբ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց մասով խստացվել է պատժողական քաղաքականությունը: Մեղադրող դատախազների կողմից ավելի հաճախակի միջնորդվել է հիմնական պատիժներին զուգահեռ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ մասնավորապես որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամականավոր զրկելը։

Ինչպես ապօրինի ծառահատումների, այնպես էլ այս ոլորտում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ իրավապահ մարմինների լիարժեք անհանդուրժողականության քաղաքականությունը, որպես առաջնահերթություն, շարունակվում է նաև ներկայում, ինչի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում:

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution