Ավստրալիան կրկին կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին
INTERNATIONAL NEWSԱվստրալիան 2-րդ անգամ կմասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, հայտնում է The Guardian թերթը` հղում անելով տեղական SBS հեռուստաընկերությանը:
Ավստրալացի երգիչ Գայ Սեբաստիանը ելույթ է ունեցել Վիեննայում անցկացված երգի մրցույթին և զբաղեցրել 5-րդ տեղը, փոխանցում է Интерфакс-ը:
Հաջորդ մասնակցի անունը հայտնի կդառնա հաջորդ տարի:
Ավանդաբար, «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցում են միայն եվրոպական երկրների ներկայացուցիչները: Ավստրալիայի համար բացառություն է արվել, քանի որ մրցույթը շատ հայտնի է այդ երկրում։ Նախատեսվում էր, որ ավստրալացի մասնակիցը կմրցի եվրոպացիների հետ միայն մեկ անգամ:
Հաջորդ մրցույթը կանցկացվի 2016թ. մայիսի 10-14-ը՝ Ստոկհոլմում։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



