ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ
INTERNATIONAL NEWSԱՄՆ Չիկագո քաղաքում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում է Fox News-ը՝ օրինապահ մարմիններին հղումով:
Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:25-ին ընտանեկան հավաքույթի ժամանակ: Անհայտ անձը կրակ է բացել Chevrolet Equinox մակնիշի մեքենայից, ապա նույն մեքենայով փախուստի դիմել:
Տուժածների թվում 8-ամյա տղա և 10-ամյա աղջիկ կան: Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրանց վիճակը:
Մյուս տուժածները մեծահասակներ են՝ 23-42 տարեկան: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ներկա պահին կասկածյալ անձի և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



